Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Մեծ պատասխանատվությամբ մոտենալ կրթական գործընթացին. Լոռու մարզպետի պահանջը 09.04.2024
Լոռու մարզպետի աշխատակազմի գլխավոր քարտուղար Կամո Աշրաֆյանն ապրիլի 8-ին մարզի հանրակրթական դպրոցների ղեկավարներին է ներկայացրել Լոռու մարզպետի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության նորանշանակ պետ Գարեգին Քարհանյանին: Կամո Աշրաֆյանը նշել է, որ Գարեգին Քարհանյանը ոլորտում ունեցած իր փորձով և ներուժով կնպաստի Լոռու մարզում կրթությունը, մշակույթն ու սպորտը զարգացնելու և այս բնագավառներում շարունակական հաջողություններ գրացնելու գործընթացին:
Ապրիլի 8֊ին ՀՀ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը, Լոռու մարզպետ Արամ Ղազարյանը, Ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամի տնօրեն Գոռ Ավետիսյանը Լոռու մարզպետի աշխատակազմի պատասխանատու պաշտոնյաների, մարզի համայնքների ղեկավարների ուղեկցությամբ դիտարկել են Մ-3 միջպետական նշանակության ավտոճանապարհի Սպիտակ-Վանաձոր հատվածում իրականացվող ճանապարհաշինական աշխատանքների ընթացքը։ Նշված հատվածի հիմնանորոգման աշխատանքներն իրականացվում են ՀՀ պետական բյուջեի պետական նշանակության ավտոճանապարհների հիմնանորոգման ծրագրի շրջանակներում։
Տոնական օրը լի էր անակնկալներով 08.04.2024
Աշխատանքային երկուշաբթին հաճելի անակնկալով սկսվեց Լոռու մարզպետի աշխատակազմի կանանց համար: Մայրության և գեղեցկության տոնի կապակցությամբ կազմակերպված միջոցառման ընթացքում կին աշխատակիցներին շնորհավորեցին Լոռու մարզպետ Արամ Ղազարյանը, մարզպետի տեղակալներ Գոռ Ասրյանը, Հովհաննես Ավետիսյանը, մարզպետի աշխատակազմի գլխավոր քարտուղար Կամո Աշրաֆյանը, աշխատակազմի այլ պաշտոնյաներ:
Ապրիլի 4-ին Լոռու մարզպետարանում անցկացվեց հանրային քննարկում՝ «Լոռու մարզպետարանի 2025-2027 թվականների միջնաժամկետ ծախսային ծրագրի» և 2025 թվականի բյուջետային հայտի վերաբերյալ: Քննարկումը վարում էր Լոռու մարզպետի աշխատակազմի գլխավոր քարտուղար Կամո Աշրաֆյանը: Մասնակցում էին Լոռու մարզպետի աշխատակազմի ստորաբաժանումների ղեկավարները: Աշխատակազմի ֆինանսական վարչության հաշվապահական հաշվառման բաժնի պետ Արտավազդ Բեջանյանը ներկայացրեց 2025 թվականի բյուջետային հայտի, 2023 թվականի փաստացի, 2024-ի հաստատված բյուջեների համեմատականը: Մարզպետի աշխատակազմի ներկայացուցիչները քննարկեցին բարձրացված խնդիրների հետ կապված հարցեր:
Լոռու մարզպետ Արամ Ղազարյանը ներկա է եղել Լեջան բնակավայրի մանկապարտեզի բացմանը 02.04.2024
Լոռու մարզպետ Արամ Ղազարյանը մարզպետի տեղակալ Գոռ Ասրյանի ուղեկցությամբ ապրիլի 1-ին ներկա է եղել Լոռի Բերդ խոշորացված համայնքի Լեջան բնակավայրի մանկապարտեզի բացմանը: Միջոցառմանը մասնակցել են նաև Լոռի Բերդ համայնքի ղեկավար Արայիկ Ներսիսյանը, «Արփի» հասարակական կազմակերպության նախագահ Սոֆիկ Մինասյանը, Լեջան բնակավայրի վարչական ղեկավար Արմեն Մկրտչյանը, ավագանու անդամներ, ծնողներ, հյուրեր:
Լոռու մարզպետի շնորհավորագիր Գագիկ Անտոնյանի 70-ամյակի կապակցությամբ 02.04.2024
Լոռու մարզպետ Արամ Ղազարյանը, մարզպետի տեղակալ Հովհաննես Ավետիսյանը, Լոռու մարզպետի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Գարեգին Քարհանյանը, մարզպետի աշխատակազմի պատասխանատու այլ պաշտոնյաներ ապրիլի 1-ին Հայաստանի գրողների միության Լոռու մարզային բաժանմունքում ներկա են եղել արձակագիր, դրամատուրգ, երգիծաբան Գագիկ Անտոնյանի ծննդյան 70-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառմանը: Ցերեկույթին մասնակցել են նաև Վանաձորի համայնքապետարանի պաշտոնյաներ, մտավորականներ, գրողներ: