Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Կարևոր ազդակ Չինաստանի գործարարների համար՝ գալու և ներդրումներ կատարելու հյուրընկալ Լոռիում. մարզպետն ընդունեց «Նյու իդա» ընկերության ներկայացուցիչներին

11.04.2019

Այսօր մարզպետ Անդրեյ Ղուկասյանն ընդունեց չինական «Նյու իդա» ընկերության տնօրեն Լուո Գանգին, ընկերության գլխավոր կառավարիչ Սին Ճենփին և գլխավոր ներկայացուցիչ Յուրիկ Սարգսյանին:
Հանդիպմանը ներկա էին նաև մարզպետի խորհրդական Լևոն Ասլանյանը և օգնական Գայանե Սարգսյանը:
Ինչպես հայտնի է, ամիսներ առաջ կազմակերպության կողմից մարզի ղեկավարին առաջարկվել էր Ստեփանավան խոշորացված համայնքի կազմում ընդգրկված Կաթնաղբյուրի վարչական տարածքում, որտեղ ջրի հորատանցք կա, իրականացնել հանքային ջրերի արդյունահանման ներդրումային ծրագիր: Մարզպետ Ա. Ղուկասյանի անմիջական աջակցության և հետևողականության շնորհիվ ծրագրին անմիջապես ընթացք էր տրվել:
Այժմ ծրագիրը վերջնական՝ լիցենզավորման փուլում է. այս մասին ընկերության ներկայացուցիչները տեղեկացրեցին մարզի ղեկավարին՝ շնորհակալություն հայտնելով նրան ամենօրյա աջակցության և հոգացավ վերաբերմունքի համար:
-Նույն սկզբունքով աշխատում ենք բոլոր ներդրողների հետ, ձեզ աջակցելը մեր պարտականությունն է,-ասաց Ա. Ղուկասյանը:
Հյուրերը նաև հայտնեցին, որ արտոնագիրն ստանալուց անմիջապես հետո կիրականացվեն հողատարածքի ձեռքբերման և գործարանի նախագծային վերջնական աշխատանքները, արդեն հաջորդ փուլում՝ գործարանի կառուցումը:
Ինչպես հայտնի է, արդյունքում կկատարվի շուրջ 3-5 մլն ԱՄՆ դոլարի ներդրում, աշխատատեղեր կստեղծվեն, ինչը կնպաստի համայնքի կենսամակարդակի բարձրացմանը: Կազմակերպությունը նախատեսում է նաև սոցիալական ծրագրեր իրականացնել:
Հյուրերը հետաքրքրվեցին առաջիկայում մարզպետի՝ Չինաստան կատարվելիք աշխատանքային այցով՝ պատրաստակամություն հայտնելով ուղեկցել Ա. Ղուկասյանին և տեղի գործարարներին ներկայացնել իրենց հաջողված փորձը: Շնորհակալություն հայտնելով առաջարկի համար՝ մարզպետը նշեց, որ դա կարևոր ազդակ կարող է հանդիսանալ Չինաստանի մյուս գործարարների համար՝ գալու և ներդրումներ կատարելու հյուրընկալ Լոռիում:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-18 15:02:00