Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

Այսօր մարզպետ Հրանտ Մարգարյանի կողմից մարզպետարանի պատասխանատու պաշտոնյաների մասնակցությամբ հրավիրված խորհրդակցությանը քննարկվեցին մի քանի օրակարգային հարցեր: Մարզպետի տեղակալ Արամ Խաչատրյանը զեկուցեց, որ նախորդ շաբաթ հանդիպում է ունեցել Գուգարքի տարածաշրջանի համայնքների ղեկավարների հետ և մի շարք կարևոր հարցերին զուգահեռ քննարկվել է նաև «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 1-ին մասի 2-րդ կետի պահանջը, այն է՝ «ապահովել անասնաբուժական ծառայության գործունեության կազմակերպումը՝ համայնքային հաստիքային անասնաբույժի միջոցով»:

Առաջիկայում կմեկնարկեն նոր ծրագրեր 27.07.2018
ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի ներկանացուցիչները մարզպետի տեղակալ Սերգեյ Սարուխանյանի և մարզպետարանի աշխատակազմի գլխավոր քարտուղար Նարեկ Սարգսյանի հետ հանդիպման էին եկել ոչ միայն նախորդ տարիներին մարզում իրականացված ծրագրերը քննարկելու, այլև ասելու. առաջիկայում կմեկնարկեն նոր ծրագրեր: Վերջիններիս բազմակողմանի քննարկման համար հանդիպմանը մասնակցում էին նաև մարզպետարանի զարգացման ծրագրերի և վերլուծության բաժնի պետ Հասմիկ Մկրտչյանը և կրթության, մշակույթի և սպորտի վարչության կրթական ծրագրերի պատասխանատու Դավիթ Հակոբյանը:

«Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 1-ին մասի 2-րդ կետի պահանջը՝ «ապահովել անասնաբուժական ծառայության գործունեության կազմակերպումը՝ համայնքային հաստիքային անասնաբույժի միջոցով», դեռևս մարզում հնարավոր չի լինում իրագործել: Մարզի համայնքներից դեռևս 4-ն ունեն համայնքային հաստիքային անասնաբույժներ, մյուսները՝ հապաղում են, մինչդեռ պահանջը հստակ է:

Հանքավան մեկնեց դպրոցականների երրորդ հերթափոխը 27.07.2018
Հուլիսի 27-ին՝ առավոտյան, Հանքավանի «Լուսաբաց» ճամբար մեկնեց դպրոցականների երրորդ վերջին հերթափոխը՝ 150 երեխա մարզի տարածաշրջանային համայնքներից:
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ 27.07.2018
Հարգելի՛ քաղաքացիներ, հուլիսի 26-ին ուժի մեջ է մտել Ժամկետային աշխատանքային պայմանագիր կնքելու կարգը սահմանելու մասին ՀՀ կառավարության որոշումը: Քաղաքացիական ծառայության ժամանակավոր թափուր հաստիքներին կարելի է ծանոթանալ Լոռու մարզպետարանի պաշտոնական կայքէջում՝ հետևյալ հղումով՝ http://lori.mtad.am/gamanakavortapur/:

Քննարկվեցին հետագա համագործակցությանն ուղղված ծրագրեր 26.07.2018
Հուլիսի 25-ին Լոռու մարզպետ Հրանտ Մարգարյանը հյուրընկալեց «Ցավեր առանց սահմանի» կազմակերպության ծրագրի համակարգող Անուշ Առնավուտյանին: Հանդիպմանը մասնակցում էին նաև մարզպետարանի աշխատակազմի գլխավոր քարտուղար Նարեկ Սարգսյանը, առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետ Սամվել Լամբարյանը, զարգացման ծրագրերի, զբոսաշրջության և վերլուծության բաժնի պետ Հասմիկ Մկրտչյանը: