Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մարզպետը հանդիպեց Աշոտաբերդ թաղամասի բնակիչների հետ

18.12.2018

Դեկտեմբերի 17-ին Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը աշխատանքային այց կատարեց Ստեփանավան՝ արտագնա խորհրդակցություն անցկացնելով՝ Ստեփանավանի քաղաքապետ Միքայել Ղարաքեշիշյանի և Ստեփանավանի Աշոտաբերդ թաղամասի փայտաշեն քոթեջների բնակիչների հետ: Մարզպետը բնակիչներին տեղեկացրեց, որ Լոռու մարզպետարանում դեռևս դեկտեմբերի սկզբին ստեղծված հանձնաժողովն առաջիկայում կգույքագրի մարզի տարբեր համայնքներում գտնվող փայտաշեն կացարաններում ու տնակային ավաններում ապրող անձանց տվյալները:
Այդ նպատակով շաբաթվա ընթացքում Ստեփանավան կայցելեն հանձնաժողովի անդամները, ովքեր բնակիչների մասնակցությամբ կիրականացնեն գույքագրման և փաստագրման աշխատանքներ:
Այնուհետև այց կատարվեց Աշոտաբերդ թաղամաս: Ա. Ղուկասյանը նաև տեղում զրուցեց բնակիչների հետ, լսեց նրանց բարձրաձայնած խնդիրները, շրջայց կատարեց փայտաշեն կացարաններում, տնակներում, ծանոթացավ բնակիչների կեցության պայմաններին:
Գույքագրումը նախատեսված է ավարտել մինչև 2019 թ. հունվարի վերջ, որից հետո արդյունքները կներկայացվեն ՀՀ կառավարությանը՝ խնդրի լուծման հնարավոր ուղիների քննարկման նպատակով:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 17:46:36