Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Աշխատանքային այց Գյուլագարակ խոշորացված համայնք

17.12.2018

Դեկտեմբերի 15-ին մարզպետի տեղակալ Սերգեյ Սարուխանյանը մարզպետարանի պատասխանատու պաշտոնյաների ուղեկցությամբ այցելեց  Գյուլագարակ խոշորացված համայնք՝ հանդիպում ունենալով համայնքի ղեկավարի և աշխատակազմի հետ, այնուհետև մասնակցություն ունենալով Գյուլագարակ համայնքի ավագանու հերթական նիստին, որին մասնակցում էին նաև համայնքի վարչական ղեկավարները:

Գյուլագարակ համայնքի ղեկավար Մհեր Գևորգյանը առաջարկեց հարկերի բնականոն վճարման համար գործող օրենքների սահմաններում մշակել լրացուցիչ մեխանիզմներ: Առաջարկին կողմ էին նաև ներկաները:

Փոխմարզպետ Ս.Սարուխանյանը նշեց, որ սեփական եկամուտների հավաքագրումը մինչև տարեվերջ անհրաժեշտ է իրականացնել նախատեսված ծավալով:  Առաջարկվեց խիստ անհրաժեշտության դեպքում, իրավաբանի մասնակցությամբ, բացատրական աշխատանքներ կատարելու նպատակով առանձին բնակավայրերում կազմակերպել հանդիպումներ:  Ս. Սարուխանյանը պարզաբանեց, որ սեփական եկամուտների բարձր տոկոս հավաքած համայնքները կունենան որոշակի արտոնություններ նոր ծրագրերի ներգրավման առումով:

Այնուհետև այցելություն կատարվեց  Կուրթան համայնքի անասնաբուժական կենտրոն,որտեղ փոխմարզպետը հանդիպում ունեցավ գլխավոր անասնաբույժ  Ցոլակ Սոֆյանի հետ: Քննարկվեցին նորաստեղծ անասնաբուժական կետի հետագա գործունեության, վերջինիս զարգացման հետ կապված հարցեր

Փոխմարզպետ Ս.Սարուխանյանը կարևորեց անասնաբուժական կետի գործունեությունը և հույս հայտնեց, որ այն կնպաստի համայնքում անասնաբուծության զարգացմանը:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-25 17:39:23