Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Փոխմարզպետ Անդրեյ Ղուկասյանը ճանաչողական այցով Թումանյանի տարածաշրջանում էր

Փոխմարզպետ Անդրեյ Ղուկասյանը ճանաչողական այցով Թումանյանի տարածաշրջանում էր 04.07.2018

Հուլիսի 3-ին Լոռու մարզպետի տեղակալ Անդրեյ Ղուկասյանը մարզպետարանի ՏԻ և ՀԳՄ հարցերով վարչության աշխատակից Արմեն Շահվերդյանի հետ ճանաչողական այցով Թումանյան խոշորացված համայնք էր մեկնել Վանաձոր-Ալավերդի երթուղայինով՝ նպատակ ունենալով նաև ծանոթանալու միջհամայնքային տրանսպորտի վիճակին և հընթացս շփվելու ուղևորների հետ:

Միջգերատեսչական նիստ՝ նվիրված Սպիտակի երկրաշարժի 30-րդ տարելիցին

Միջգերատեսչական նիստ՝ նվիրված Սպիտակի երկրաշարժի 30-րդ տարելիցին 04.07.2018

Հուլիսի 3-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունում կայացավ Սպիտակի աղետալի երկրաշարժի 30-րդ տարելիցի կապակցությամբ «Աղետների դիմակայունության օր» միջոցառման կազմակերպման և անցկացման միջգերատեսչական հանձնաժողովի երկրորդ նիստը: Հաձնաժողովում ընդգրկված են ՀՀ նախարարությունների, կառավարությանն առընթեր մարմինների ու ծառայությունների ներկայացուցիչներ, Շիրակի, Լոռու, Արագածոտնի մարզպետարանի ներկայացուցիչներ, համայնքների ղեկավարներ: Լոռու մարզից հանձնաժողովում ընդգրկված է մարզպետի տեղակալ Սերգեյ Սարուխանյանը:

Դպրոցների տնօրենները, մանկավարժները զերծ են մնալու ցանկացած քաղաքական գործընթացից և միմիայն զբաղվելու են իրենց բուն գործառույթով

Դպրոցների տնօրենները, մանկավարժները զերծ են մնալու ցանկացած քաղաքական գործընթացից և միմիայն զբաղվելու են իրենց բուն գործառույթով 04.07.2018

Հուլիսի 4-ին Լոռու մարզպետ Հրանտ Մարգարյանը հրավիրել էր Գուգարքի տարածաշրջանի դպրոցների տնօրեններին՝ նրանց հետ ոլորտին առնչվող մի շարք խնդիրներ քննարկելու նպատակով: Հանդիպմանը մասնակցում էին նաև Լոռու մարզպետի տեղակալ Սերգեյ Սարուխանյանը, ով, որպես մարզպետի տեղակալ, այսուհետ համակարգելու է այս ոլորտը, մարզպետարանի գլխավոր քարտուղար Նարեկ Սարգսյանը, Կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետի պաշտոնակատար Արփինե Մատինյանը, Կրթական ծրագրերի համակարգող Դավիթ Հակոբյանը: Ողջունելով ներկաներին՝ մարզի ղեկավարը նշեց, որ մեծագույն հարգանքով է վերաբերվում մանկավարժի մասնագիտությանը և անելու է հնարավորինը, որպեսզի մարզի մանկավարժներն ապրեն և աշխատեն արժանավայել կերպով:

Հայ-ռուսական միջտարածաշրջանային համաժողովի ակտիվ թեմատիկ քննարկումներին իր մասնակցությունն է ունեցել նաև Լոռու մարզի պատվիրակությունը

Հայ-ռուսական միջտարածաշրջանային համաժողովի ակտիվ թեմատիկ քննարկումներին իր մասնակցությունն է ունեցել նաև Լոռու մարզի պատվիրակությունը 03.07.2018

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման ու Ռուսաստանի Դաշնության տնտեսական զարգացման նախարարությունների կողմից համատեղ անցկացվող ամենամյա հայ-ռուսական միջտարածաշրջանային 7-րդ համաժողովին մասնակցում էր նաև Լոռու մարզի պատվիրակությունը՝ մարզպետ Հրանտ Մարգարյանի գլխավորությամբ: Համաժողովի մասնակիցներին և հյուրերին իրենց ուղերձներն էին հղել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և ՌԴ Նախագահ Վլադիմիր Պուտինը:

Խորհրդակցություն Գուգարքի տարածաշրջանի համայնքների ղեկավարների մասնակցությամբ

Խորհրդակցություն Գուգարքի տարածաշրջանի համայնքների ղեկավարների մասնակցությամբ 03.07.2018

Մարզպետ Հրանտ Մարգարյանը խորհրդակցություն անցկացրեց Գուգարքի տարածաշրջանի համայնքների ղեկավարների մասնակցությամբ: Խորհրդակցությանը ներկա էին նաև մարզպետի տեղակալ Սերգեյ Սարուխանյանը, Լոռու մարզպետարանի աշխատակազմի ՏԻ և ՀԳՄ հարցերով վարչության պետ Դավիթ Մանուչարյանը, Գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Գրիգոր Հակոբյանը, Զարգացման ծրագրերի, զբոսաշրջության և վերլուծության բաժնի պետ Հասմիկ Մկրտչյանը, Ֆինանսական և սոցիալ-տնտեսական զարգացման վարչության հաշվապահական հաշվառման բաժնի պետ Արտավազդ Բեջանյանը:

Աշխատանքային այցով Լոռու մարզում էր ՀՀ առողջապահության նախարարը. Վանաձորի բժշկական կենտրոնի բացումը կհետաձգվի ևս երեք ամսով

Աշխատանքային այցով Լոռու մարզում էր ՀՀ առողջապահության նախարարը. Վանաձորի բժշկական կենտրոնի բացումը կհետաձգվի ևս երեք ամսով 02.07.2018

Հունիսի 30-ին աշխատանքային այցով Լոռու մարզում էր ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը: Նա նախևառաջ եղավ Սպիտակի բժշկական կենտրոնում, տնօրեն Արսեն Մկրտչյանի ուղեկցությամբ շրջեց բուժհաստատությունում, ծանոթացավ պայմաններին և մատուցվող ծառայություններին, ապա զրուցեց բուժանձնակազմի և հիվանդների հետ:

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-04-30 16:56:46