Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մարզի ղեկավարը ողջունեց տասը լավագույն մարզիկներին

24.12.2018

 Դեկտեմբերի 21-ին Վանաձոր Էդ. Կզարթմյանի անվան երաժշտական դպրոցում տեղի ունեցավ Վանաձորի տասը լավագույն մարզիկների պարգևատրման հանդիսավոր արարողությունը, որին մասնակցում էին Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը, Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը, այլ պաշտոնյաներ, մարզաշխարհի ներկայացուցիչներ:
Նրանց ողջունեց, հաջողություններ մաղթեց և առաջին մրցանակը հանձնեց Լոռու մարզպետ Ա. Ղուկասյանը: Լավագույն մարզիկներին բարեմաղթանքներ հեղեց և մրցանակներ հանձնեց նաև Վանաձորի քաղաքապետը:
Մեծահասակների լավագույն տասնյակի 1-ին հորիզոնականում պատվավոր տեղ է զբաղեցրել սամբո ըմբշամարտիկ, աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր, Եվրոպայի մեծահասակների առաջնության ոսկե մեդալակիր, աշխարհի գավաթի խաղարկության 3-րդ մրցանակակիր, ՀՀ մեծահասակների առաջնության ոսկե մեդալակիր ՕՀՄՄՄԴ-ի սան, «Գ.Ղազարյան» ակումբի սան Տիգրան Կիրակոսյանը (մարզիչ՝ Աղասի Գալստյան):
2-րդ պատվավոր տեղում սամբո ըմբշամարտիկ, աշխարհի առաջնության 3-րդ մրցանակակիր, Եվրոպայի մեծահասակների առաջնության 3-րդ մրցանակակիր, ՀՀ մեծահասակների առաջնության ոսկե մեդալակիր, ձյուդո մարզաձևից Եվրոպայի առաջնությունում և «Գրանդ շլեմ» միջազգային մրցաշարում 5-րդ տեղը զբաղեցրած ՕՀՄՄՄԴ-ի սան, «Գ.Ղազարյան» ակումբի անդամ Արսեն Ղազարյանն է (մարզիչ՝ Գագիկ Ղազարյան):
3-րդ հորիզոնականում ազատ ըմբշամարտի Եվրոպայի երիտասարդների առաջնության ոսկե մեդալակիր, ՀՀ երիտասարդների առաջնության ոսկե մեդալակիր, Ա. Հարոյանին նվիրված հուշամրցաշարի ոսկե մեդալակիր, Ռ. Գոլեցյանի անվան միջազգային մրցաշարի ոսկե մեդալակիր, Բելառուսում կայացած միջազգային մրցաշարի ոսկե մեդալակիր, Մոլդովայում կայացած միջազգային մրցաշարի արծաթե մեդալակիր, ՕՀՄՄՄԴ սան Հովհաննես Մաղաքյանը (մարզիչ՝ Ժորա Հովհաննիսյան):
4-րդ տեղում սամբո ըմբշամարտի Եվրոպայի երիտասարդների առաջնության արծաթե մեդալակիր, ՀՀ երիտասարդների առաջնության ոսկե մեդալակիր, աշխարհի առաջնության 5-րդ մրցանակակիր ՕՀՄՄՄԴ-ի սան, «Գագիկ Ղազարյան» ակումբի անդամ Նարեկ Դալլաքյանն է (մարզիչ՝ Գագիկ Ղազարյան):
5-րդ տեղը կիսել են բռնցքամարտիկ, Եվրոպայի երիտասարդների առաջնության բրոնզե մեդալակիր, ՀՀ երիտասարդների առաջնության ոսկե մեդալակիր, Հայաստան-Ռուսաստան հանդիպման 1-ին մրցանակակիր, ՕՀՄՄՄԴ սան Վախթանգ Հարությունյանը (մարզիչ՝ Գևորգ Կոստանյան) և ազատ ընբշամարտիկ, Եվրոպայի մինչև 23 տարեկանների առաջնության բրոնզե մեդալակիր, ՀՀ մինչև 23 տարեկանների առաջնության ոսկե մեդալակիր, Խարկովում կայացած միջազգային մրցաշարի 2-րդ մրցանակակիր, «Հայաստան» ՄՀԿ-ի Ստ. Սարգսյանի անվան համ. մարզ.-ի սան Հովհաննես Մխիթարյանը (մարզիչ՝ Ժիրայր Հովհաննիսյան):
Լավագույն տասնյակի 6-րդ տեղում աթլետ, Լիխտեյնշտեյնում կայացած Եվրոպայի փոքր երկրների առաջնության 3-րդ մրցանակակիր, ՀՀ մեծահասակների առաջնության 400 մ արգելավազքից և 400 մ վազքից առաջին տեղը զբաղեցրած, աթլետիկայի ՕՀՄՄԴ սան Նարեկ Ղուկասյանն է (մարզիչ՝ Գոհար Նազարյան):
7-րդ տեղում բռնցքամարտիկ, ՀՀ մեծահասակների առաջնության ոսկե մեդալակիր, Լիտվայում կայացած միջազգային մրցաշարի ոսկե մեդալակիր, Խաբարովսկում կայացած միջազգային մրցաշարի արծաթե մեդալակիր, ՕՀՄՄՄԴ սան Արման Դարչինյանն է (մարզիչ՝ Բագրատ Ավոյան):
8-րդ պատվավոր տեղը զբաղեցրել է ազատ ըմբշամարտիկ, ՀՀ մեծահասակների առաջնության ոսկե մեդալակիր, Սուրգուտի միջազգային մրցաշարի բրոնզե մեդալակիր, Ստ. Սարգսյանի անվան միջ. մրցաշարի արծաթե մեդալակիր, ՕՀՄՄՄԴ սան Շամիր Աթյանը (մարզիչ՝ Ժորա Հովհաննիսյան):
9-րդ տեղում աթլետ, ՀՀ մեծահասակների առաջնության 1500 մ վազքից, 2000 մ կրոսավազքից և 4×400 մ փոխանցումավազքից 1-ին տեղը զբաղեցրած, Coca-Cola Yerevan maraton-ի մրցումներում 3-րդ տեղը զբաղեցրած, աթլետիկայի ՕՀՄՄԴ սան Էլլադա Ալավերդյանն է (մարզիչ՝ Արթուր Ղազարյան):
Լավագույն տասնյակը եզրափակում է լեռնադահուկորդ, ՀՀ մեծահասակների առաջնության հսկա ոլորավայրէջք և հատուկ ոլորավայրէջք ձևերից առաջին տեղը զբաղեցրած, Ձմեռային մարզաձևերի ՄՊՄԴ սան Նունե Աղաջանյանը (մարզիչ՝ Արմեն Հարությունյան):
Պատանիների եռյակը գլխավորում է սեղանի թենիսի ՀՀ տղաների անհատական առաջնության առաջին մրցանակակիր, ՀՀ տղաների թիմային առաջնության առաջին մրցանակակիր, ԱՊՀ երկրների դպրոցականների 4-րդ միջ. փառատոնի առաջին մրցանակակիր, ՀՀ մարզերի,Երևան քաղաքի և ԱՀ հանրակրթական դպրոցների 8-12-րդ դասարանների աշակերտների «Սպարտակիադա»-ի առաջին մրցանակակիր, Կազանում կայացած պատանիների 4-րդ համաշխարհային փառատոնի թիմային ձևից 2-րդ, անհատական ձևից 3-րդ տեղը զբաղեցրած, Ա. Ազարյանի անվան «Կենտրոն» համալիր մարզադպրոցի սան Ավետ Վասիլյանը (մարզիչ՝ Էրիկ Կոստանյան):
2-րդ տեղում ծանրորդ, ՀՀ երիտասարդների առաջնության ոսկե մեդալակիր, ՀՀ պատանիների առաջնության ոսկե մեդալակիր, Եվրոպայի պատանիների առաջնության մասնակից, ծանրամարտի ՄՊՄԴ սան Էլեն Հարությունյանն է (մարզիչ՝ Առաքել Գրիգորյան):
Պատանիների եռյակը եզրափակում է լեռնադահուկորդ, ՀՀ մեծահասակների առաջնության հսկա ոլորավայրէջք ձևից 1-ին և հատուկ ոլորավայրէջք ձևից 2-րդ տեղը զբաղեցրած, սպորտի վարպետի նորման լրացրած, ձմեռային մարզաձևերի ՄՊՄԴ սան Հերմինե Հակոբյանը (մարզիչ՝ Գևորգ Վեքիլյան):
Տարվա լավագույն մարզիչ ճանաչվեց ՀՀ վաստակավոր մարզիչ Աղասի Գալստյանը:
Տարվա լավագույն մարզական կազմակերպությունը՝ <<ՕՀՄՄՄԴ>> ՀՈԱԿ-ն է:
Լավագույն թիմերն են «Աշխատանքային ռեզերվներ» ՄՀԿ-ի Վանաձորի մասնաճյուղի հանդբոլի թիմն է, որը ՀՀ հանդբոլի 2018թ. տղամարդկանց առաջնությունում գրավել է առաջին տեղը (մարզիչ` Արարատ Բարսեղյան) և «Լոռի» ֆուտբոլի թիմը, որը 2017-2018 թթ. ՀՀ ֆուտբոլի առաջին խմբի առաջնության հաղթողն է և ստացել է բարձրագույն խմբի ուղեգիր, 2018-2019 թթ. ՀՀ ֆուտբոլի բարձրագույն խմբի առաջնության առաջին խաղաշրջանից հետո զբաղեցրել է 5-րդ հորիզոնականը: ՀՀ ֆուտբոլի գավաթի խաղարկությունում դուրս է եկել կիսաեզրափակիչ փուլ և մրցելու է «Բանանց» թիմի հետ (գլխավոր մարզիչ` Արմեն Ադամյան):
Լավագույն վետերան մարզիկ ճանաչվեց Ժորա Հովհաննիսյանը, ով 2018թ. ազատ ըմբշամարտի աշխարհի վետերանների առաջնությունում գրավել է առաջին տեղը:
Լավագույն հաշմանդամություն ունեցող մարզիկ ճանաչվեց «Ալեքս» մարզական ակումբը ներկայացնող Հարություն Մխիթարյանը, ով հաշմանդամների Եվրոպայի բազկամարտի առաջնության արծաթե մեդալակիր է (մարզիչ` Արամ Զուրաբյան):
Լավագույն պրոֆեսիոնալ մարզիկը WPBF վարկածով պրոֆեսիոնալ բռնցքամարտի աշխարհի չեմպիոն, «Հայաստան» ՄՀԿ սան Ռաֆայել Սիմոնյանն է (մարզիչ` Գևորգ Միսակյան):
Պարգևատրման կարժանանան նաև Եվրոպայի ուժային եռամարտի առաջնության ոսկե մեդալակիր, «Ծանրամարտի ՄՊՄԴ» ՀՈԱԿ սան Զորիկ Պողոսյանը (մարզիչ Արեն Պալյան) և աշխարհի ու Եվրոպայի բազկամարտի առաջնությունների ոսկե մեդալակիր Դավիթ Դադիկյանը:
Դեկտեմբերի 21-ին տեղի կունենա մարզիկների պարգևատրման հանդիսավոր արարողությունը:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 17:46:36