Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Փոխմարզպետը եղավ Գարգառ և Բովաձոր բնակավայրերում

21.12.2018

Դեկտեմբերի 20-ին Լոռու մարզպետի տեղակալ Սերգեյ Սարուխանյան աշխատանքային այցով եղավ Ստեփանավանի տարածաշրջանում ՝ լինելով Գյուլագարակ խոշորացված համայնքի Գարգառ և Լոռի Բերդ խոշորացված համայնքի Բովաձոր բնակավայրերում:

Գարգառում փոխմարզպետ Ս. Սարուխանյանը մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության գյուղատնտեսության բաժնի պետ Արտյոմ Շահվերդյանի հետ ներկա գտնվեց ԱՄՆ ՄԱԶԾ փոքր դրամաշնորհային ծրագրի ներկայացմանը:

Գարգառում այս ծրագրով նախատեսվում է գարնանը ոռոգման համակարգ կառուցել, ջրահավաք պոմպակայան և արևային էներգիայի համակարգ՝ ոռոգում կազմակերպելու նպատակով: 100-160 հա հողատարածքի վրա հողօգտագործողներին առաջարկվել է իրականացնել ավանդական և ոչ ավանդական մշակաբույսերի արտադրություն:

 Ծրագիրն իրականացնելու է «Սպիտակի ֆերմեր» ՀԿ-ն, որի տնօրեն Սարգիս Մարկոսյանը  ներկայացրեց  ծրագրի կարևորությունն ու առավելությունները:

-Ծրագրի առաջնային նպատակը ջրային և հողային ռեսուրսների կառավարումն է, պայքարը հողերի դեգրադացիայի դեմ,-ասաց նա:

Գյուղատնտեսության զարգացմանն ուղղված նմանատիպ ծրագրերի կարևորությունն ընդգծեց նաև Սերգեյ Սարուխանյանը: Նա հողօգտագործողներին կոչ արեց ակտիվորեն օգտվել ընձեռված հնարավորություններից:

Փոխմարզպետը, օգտվելով առիթից, նաև խորհրդակցություն անցկացրեց  վարչական շրջանի պատասխանատուների և բնակիչների մասնացությամբ՝ կոչ անելով բարեխղճորեն վճարել հարկերը.

-Այն համայնքները, որոնք հարկերի հավաքագրումը պատշաճ կերպով կիրականացնեն, առավել շատ ծրագրեր ներգրավելու հնարավորություն կստանան,-ասաց փոխմարզպետը:

Ճանաչողական այց կատարվեց նաև Բովաձորի թռչնաֆաբրիկա, ուր փոխմարզպետը ծանոթացավ արտադրական պայմաններին և զարգացաման հնարավորություններին: Բնակավայր այցի շրջանականերում սոցիալական դեպք վարողի հետ այցելություն կատարեց մեկ ընտանիք, որտեղ չորս անչափահաս երեխա է բնակվում և առկա էր կոնֆլիկտ ծնողների մեջ: Բացատրական աշխատանքների միջոցով փորձ արվեց հարթել խնդիրը:

Սերգեյ Սարուխանյանը ներկա գտնվեց նաև Բովաձորի դպրոցում կազմակերպված ամանորյա միջոցառմանը՝ շնորհավորելով կոլեկտիվին և երեխաներին գալիք տոների կապակցությամբ:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 09:34:12