Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Քաղաքացիների ընդունելություն՝ Լոռու մարզպետարանում

21.12.2018

Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանի կողմից դեկտեմբերի 20-ին անցկացված քաղաքացիների ընդունելությանը մասնակցեց շուրջ 70 քաղաքացի Վանաձորից, Գուգարքի, Սպիտակի, Ստեփանավանի տարածաշրջաններից: Նրանց հարցերին առավել սպառիչ պատասխաններ տալու նպատակով ընդունելությանը ներկա էին նաև մարզպետարանի կառուցվածքային ստորաբաժնումների ղեկավարներ, այլ պատասխանատու պաշտոնյաներ:  Ներկայացվող խնդիրները մեծ մասն առնչվում էին բնակապահովման խնդիրներին:  Մարզպետը պարզաբանեց, որ «Երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների բնակապահովման ծրագրի» շահառու հանդիսացող մարզի 13 գյուղական համայնքների թվով 44 ընտանիքի բարձր պատրասատականության կիսակառույց տների շինարարությունը կմեկնարկի 2019թ. մարտի 10-ին և կավարտվի նույն տարվա նոյեմբերի 25-ին: Այս ծրագրի իրականացման համար միջոցներ կհատկացվեն նաև 2019թ.: Ինչ վերաբերում է մարզի տնակային ավաններում ապրող բնակիչներին, ապա մարզպետի ներկայացմամբ՝ մարզպետարանում և Վանաձոր, Սպիտակ ու Ստեփանավան համայնքներում հանձնաժողովներ են ձևավորվել, ովքեր տնակային ավանների գույքագրում են իրականացնում՝ խնդրի լուծման հնարավոր տարբերակներ գտնելու նպատակով: Քաղաքացիները դիմեցին նաև ֆինանսական աջակցության, անվճար բուժօգնություն ստանալու, աշխատանքի տեղավորման, կոմունալ-կենցաղային բնույթի և  այլ հարցերով: Քաղաքացիներին մարզպետն առաջարկեց համապատասխան բովանդակությամբ դիմումներ ներկայացնել և վստահեցրեց, որ դրանց, լրացուցիչ ուսումնասիրություններից հետո լուծում կտրվեն մարզպետարանի իրավասությունների և հնարավորությունների սահմաններում:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 12:14:56