Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Տիգրան Կիրակոսյանը և Աղասի Գալստյանը պարգևատրվեցին մարզպետի շնորհակալագրերով

25.12.2018

Այսօր մարզպետ Անդրեյ Ղուկասյանն ընդունեց Վանաձորի տասը լավագույն մարզիկներից մեծահասակների լավագույն տասնյակի 1-ին հորիզոնականում պատվավոր տեղ զբաղեցրած սամբո ըմբշամարտիկ, միջազգային կարգի սպորտի վարպետ, աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր, Եվրոպայի մեծահասակների առաջնության ոսկե մեդալակիր, աշխարհի գավաթի խաղարկության 3-րդ մրցանակակիր, ՀՀ մեծահասակների առաջնության ոսկե մեդալակիր ՕՀՄՄՄԴ-ի սան, «Գ.Ղազարյան» ակումբի սան Տիգրան Կիրակոսյանին և նրա մարզիչ՝ ՀՀ վաստակավոր մարզիչ, սպորտի վարպետ Աղասի Գալստյանին: Մարզպետը շնորհակալություն հայտնեց մարզիկին հաղթանակներ գրանցելու և մարզի պատիվը բարձր պահելու համար՝ մաղթելով նորանոր ձեռքբերումներ: Ա. Ղուկասյանը Տիգրան Կիրակոսյանին և Աղասի Գալստյանին պարգևատրեց շնորհակալագրերով և դրամական պարգև հանձնեց:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 17:22:59