Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

«Մարզերը և մշակույթի ապակենտրոնացումը մեր կարևոր շեշտադրումներից են». աշխատանքային այցով Լոռու մարզում էր ՀՀ մշակույթի նախարարը

«Մարզերը և մշակույթի ապակենտրոնացումը մեր կարևոր շեշտադրումներից են». աշխատանքային այցով Լոռու մարզում էր ՀՀ մշակույթի նախարարը 12.08.2018

Օգոստոսի 10-ին աշխատանքային այցով Լոռու մարզում էր ՀՀ մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը փոխնախարար Վահե Բուդումյանի ուղեկցությամբ: Նա մարզպետի տեղակալներ Սերգեյ Սարուխանյանի, Արամ Խաչատրյանի և Անդրեյ Ղուկասյանի, մարզպետարանի պաշտոնյաների, մարզի մտավորականների մասնակցությամբ խորհրդակցություն անցկացրեց մարզպետարանի դահլիճում:

Մարզպետն աշխատանքային այցով եղավ Օձուն, Լոռի Բերդ և Գյուլլագարակ խոշորացված համայնքներում

Մարզպետն աշխատանքային այցով եղավ Օձուն, Լոռի Բերդ և Գյուլլագարակ խոշորացված համայնքներում 12.08.2018

Օգոստոսի 10-ին Լոռու մարզպետ Հրանտ Մարգարյանը մարզպետի տեղակալ Արամ Խաչատրյանի և մի խումբ պաշտոնատար անձանց ուղեկցությամբ աշխատանքային այց կատարեց և արտագնա խորհրդակցություններ անցկացրեց Օձուն, Լոռի Բերդ և Գյուլլագարակ խոշորացված համայնքներում, ուր ծանոթացավ նաև առկա խնդիրներին:

Հաշմանդամություն ունեցող անձանց սեղանի թենիսի բաց առաջնություն՝ Սպիտակի YMCA կենտրոնում

Հաշմանդամություն ունեցող անձանց սեղանի թենիսի բաց առաջնություն՝ Սպիտակի YMCA կենտրոնում 12.08.2018

Սպիտակի YMCA կենտրոնում օգոստոսի 11-ին կայացել է հաշմանդամություն ունեցող անձանց սեղանի թենիսի բաց առաջնություն՝ հանրապետության տարբեր մարզերի և Լեռնային Ղարաբաղի 12 լավագույն թենիսիտների մասնակցությամբ: Առաջնությունը նախաձեռնել էր հաշմանդամություն ունեցող թենիսիստ, Հայաստանի սեղանի թենիսի եռակի չեմպիոն Տիգրան Պետրոսյանը: Առաջնությանը ներկա էին Լոռու մարզպետարանի աշխատակազմի կրթական ծրագրերի համակարգող, «Լոռու մշակույթ, սպորտ, երիտասարդություն» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Դավիթ Հակոբյանը, մշակույթի և սպորտի բաժնի պետ Արամ Ռևազյանը և մարզպետի օգնական Գառնիկ Սաղաթելյանը:

«Պատիվ ունեմ» ծրագրով ծառայությունն անցնելու համար դիմել է 3 երիտասարդ

«Պատիվ ունեմ» ծրագրով ծառայությունն անցնելու համար դիմել է 3 երիտասարդ 10.08.2018

Օգոստոսի 10-ին Լոռու մարզպետարանում տեղի ունեցավ Լոռու մարզային զորակոչային հանձնաժողովի հերթական նիստը, որը վարում էր հանձնաժողովի նախագահ, Լոռու մարզպետ Հրանտ Մարգարյանը: Նիստին ներկա էր նաև մարզպետի տեղակալ Արամ Խաչատրյանը:

Քաղաքացիների ընդունելություն

Քաղաքացիների ընդունելություն 09.08.2018

Լոռու մարզպետ Հրանտ Մարգարյանի կողմից այսօր անցկացված քաղաքացիների ընդունելությունը ևս աննախադեպ մարդաշատ էր: Չնայած նախապես գրանցվել էին շուրջ 70 բնակիչներ Վանաձորից, Գուգարքի, Սպիտակի, Ստեփանավանի տարածաշրջաններից, սակայն շուրջ 5 ժամ տևած ընդունելությանը մասնակցեց ավելի քան 100 քաղաքացի:

Մարտակերտցի երեխաները մարզից հեռանում են վառ տպավորություններով

Մարտակերտցի երեխաները մարզից հեռանում են վառ տպավորություններով 08.08.2018

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, «Լոռի-Մարտակերտ» համագործակցության 2018 թ. միջոցառումների ծրագրի շրջանակներում օգոստոսի 1-ին Մարտակերտի շրջանի մի խումբ դպրոցականներ ժամանեցին Լոռու մարզ: Նրանք Լոռու մարզպետարանի աջակցությամբ իրենց 7-օրյա հանգիստն անցկացրեցին «Գուգարք» ճամբարում: Երեխաների համար կազմակերպվեցին էքսկուրսիաներ դեպի պատմամշակութային վայրեր, մշակութային օջախներ, հուշարձաններ:

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-06-13 11:31:30