Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Քննարկվեցին Վանաձորի համայնքապետարանում իրականացված իրավական և մասնագիտական հսկողության արդյունքները

16.01.2019

Լոռու մարզպետարանի իրավական և մասնագիտական հսկողություն իրականացնող աշխատանքային խումբը, սահմանված պլան-ժամանակացույցին համապատասխան, 2018թ. դեկտեմբերի 3-ից դեկտեմբերի 20-ն ընկած ժամանակահատվածում հսկողություն է իրականացրել Վանաձորի համայնքապետարանում: Ըստ լրացված հարցաթերթիկների, ուսումնասիրություններ են իրականացվել ֆինանսական, հողաշինության և հողօգտագործման, զորահավաքային նախապատրաստության, ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության, քաղաքաշինության, տրանսպորտի, ճանապարհաշինության և կապի, բնապահպանության, կրթության, մշակույթի և սպորտի, առևտրի և սպասարկման, ՏԻՄ-երի լիազորությունների, սոցիալական ապահովության, կապի և առողջապահության բնագավառներում:

Այսօր հրավիրված խորհրդակցության ընթացքում ուսումնասիրությունների արդյունքներն, ըստ բնագավառների, ներկայացվեցին մարզպետ Անդրեյ  Ղուկասյանին: Խորհրդակցության ընթացքում քննարկվեցին ստուգումների արդյունքում արձանագրված խախտումները, որոնք հիմնականում առնչվում էին ֆինանսական ոլորտին և ՏԻՄ լիազորություններին: Դրանք ներկայացվել են նաև Վանաձոր համայնքի ղեկավարին: Լոռու մարզպետարանի մասնագիտական և իրավական հսկողություն իրականացնող աշխատանքային խմբի ղեկավար, մարզպետարանի իրավաբանական բաժնի պետ Ալիկ Սահակյանը զեկուցեց, որ լրացված հարցաշարերը կներկայացվեն Տարածքային կառավարման և զարգացման նախարարություն(ՏԿԶՆ) և կտեղակայվեն մարզպետարանի պաշտոնական կայքէջում: Եթե արձանագրված թերությունների հետ կապված համայնքի ղեկավարի կողմից կլինեն անհամաձայնություններ և առաջարկություններ, ապա դրանք ևս կներկայացվեն նախարարություն և նույնպես կտեղադրվեն կայքէջում:

-ՏԿԶՆ ուղարկելուց հետո համայնքի ղեկավարին տրվում է 20-օրյա ժամկետ ստուգման արդյունքում հայտնաբերված խախտումները վերացնելու համար,- ասաց Ա. Սահակյանը և ավելացրերց, որ նմանատիպ ստուգումները կրում են խորհրդատվական բնույթ և հետագայում բացթողումները և թերությունները բացառելու նպատակ են ունեն:

Մարզի ղեկավարը հանձնաժողվի անդամներից պահանջեց լինել զգոն, հետևողական և արձանագրել բոլոր խախտումները:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2019-07-18 17:20:59