Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Վանաձորի բժշկական կենտրոնի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Վահագն Մկրտչյանը

15.01.2019

Համաձայն Աշխատանքային օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին կետի 3-րդ ենթակետի, 112-րդ և 130-րդ հոդվածների, ղեկավարվելով Բաժնետիրական ընկերությունների մասին ՀՀ օրենքի 67-րդ հոդվածով և հաշվի առնելով Վարդան Աբովյանի դիմումը մարզպետի 2019թ. հունվարի 15-ի թիվ 9-Ա որոշմամբ Վ. Աբովյանն ազատվել է Վանաձորի բժշկական կենտրոնի տնօրենի պաշտոնից: Տնօրենի ժամանակավոր պաշտոնկատար է նշանակվել նույն հիվանդանոցի բժիշկ Վահագն Մկրտչյանը:

Այսօր մարզպետ Անդրեյ Ղուկասյանը մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետի պաշտոնակատար Արթուր Մխիթարյանի ուղեկցությամբ եղավ բժշկական կենտրոնում: Մարզպետը շնորհակալություն հայտնեց Վարդան Աբովյանին պատասխանատու շրջանում կատարած աշխատանքի և առողջապահության ոլորտին մատուցած  ծառայությունների համար:

Վահագն Մկրտչյանին շնորհավորելով պատասխանատու պաշտոն ստանձնելու կապակցությամբ՝ Ա. Ղուկասյանը հույս հայտնեց, որ այն խնդիրները, որոնք առկա են ներկայում, կարճ ժամանակ անց լուծում կստանան՝ հնարավորություն տալով բժշկական կենտրոնին դառնալու տարածաշրջանի առաջավոր բուժհաստատություններից մեկը, որը պահանջված կլինի ոչ միայն մարզի այլև տարածաշրջանի, ինչու չէ նաև՝ հարևան Վրաստանի Հանրապետության բնակչության համար:

-Իմ առաջնային պահանջներից են բժշկական ծառայությունների որակի բարձրացումը և ստվերային երևույթների իսպառ բացառումը: Կարևոր եմ համարում նաև հիվանդների և այցելուների նկատմամբ  ջերմ և հոգատար վերաբերմունքը,-ասաց մարզպետը:

Վ. Աբովյանին շնորհակալություն հայտնեց և նորանշանակ տնօրենին շնորհավորեց նաև Արթուր Մխիթարյանը: Վերջինս նույնպես հույս հայտնեց, որ կարճ ժամանակ անց մարզի բնակչությունը էական փոփոխությունների ականատեսը կլինի:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 17:46:36