Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մարզի ղեկավարը հորդորեց ճանապարհների ձյան մաքրման աշխատանքները կազմակերպել օպերատիվ կերպով

17.01.2019

Հունվարի 17-ին մարզպետ Անդրեյ Ղուկասյանը խոհրդակցություն էր հրավիրել միջպետական, հանրապետական և մարզային ճանապարհները սպասարկող ճանապարհաշինական ընկերությունների՝ «Լոռի ՃՇՇ» ՓԲԸ, «Ճանապարհ» ՓԲԸ, «Թումանյան ՃՇՇՁ» ԲԲԸ, «Արգիշտի-1» ՍՊԸ,  «Տաշիր  ՃՇՇՁ» ՓԲԸ, տնօրեններին և պատասխանատուներին՝ ձյան առատ տեղումների հետ կապված ճանապարհների մաքրման աշխատանքները պատշաճ կազմակերպելու խնդիրների քննարկման նպատակով: Հանդիպմանը ներկա էին նաև մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետ Արմեն Ջանազյանը, վարչության տրանսպորտի և ճանապարհաշինության բաժնի պետի պաշտոնակատար Վահրամ Ղարսյանը: Մարզի ղեկավարը հորդորեց ճանապարհների  մաքրման աշխատանքները կազմակերպել օպերատիվ կերպով: Նա այս առումով բացառեց որևէ թերացում կամ հապաղում՝ նշելով, որ տվյալ պարագայում կարող ենք գործ ունենալ ավտովթարների հետ՝ անցանկալի բոլոր հետևանքներով:

Ճանապարհաշինական ընկերությունների ներկայացուցիչները վստահեցրին, որ ապահովված են անհրաժեշտ տեխնիկայով և աղաավազային խառնուրդով և պատրաստ են անել հնարավորինը՝ ձմռան ամիսներին ճանապարհների մաքրման աշխատանքները առանց թերացումների կազմակերպելու համար:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2019-04-23 17:46:39