Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Զինծառայության մեկնեցին Ստեփանավանի տարածաշրջանի այս տարվա առաջին նորակոչիկները

17.01.2019

 Ստեփանավանի մշակույթի պաշատում այսօր կազմակերպված հանդիսավոր միջոցառումը նվիրված էր տարածաշրջանից հայոց բանակ զորակոչվող երիտասարդներին: Նրանց բարի ծառայություն մաղթելու էին եկել մարզպետ Անդրեյ Ղուկասյանը, մարզպետարանի պաշտոնյաներ, Ստեփանավանի քաղաքապետ Միքայել Ղարաքեշիշյանը, հոգևոր հայրեր, ծնողներ և հյուրեր:
Մարզի ղեկավարի խոսքն, ուղղված նորակոչիկներին, սրտաբուխ էր: Նա տղաներին մաղթեց անվտանգ ծառայություն՝ վստահ լինելով, որ նրանք պատվով ու հպարտությամբ կկրեն հայոց բանակի զինվորը կոչվելու պատիվը: Մարզպետը նորակոչիկների ծնողներին մաղթեց համբերություն և հույս հայտնեց, որ նրանք իրենց զավակներով հպարտանալու բազմաթիվ առիթներ կունենան:
Օրհնանքի խոսքեր հղեցին նաև հոգևոր հայրերը: Ստեփանավանի զինկոմիսարիատի կողմից նորակոչիկներին հանձնվեցին Երուսաղեմից բերված խաչեր: Հանդիսավոր օրվան տոնական տրամադրություն հաղորդեցին պարային խմբերի կատարումները:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2019-04-19 10:26:09