Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Քննարկվել են Լոռու մարզի անտառների արդյունավետ վերականգնմանն առնչվող հարցեր

Քննարկվել են Լոռու մարզի անտառների արդյունավետ վերականգնմանն առնչվող հարցեր 14.11.2024

Լոռու մարզպետ Արամ Ղազարյանը և ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդական Համբարձում Մաթևոսյանը նոյեմբերի 13-ին Ստեփանավան, Տաշիր, Լոռի Բերդ, Սպիտակ, Փամբակ, Ֆիոլետովո համանքների ղեկավարների և այդ համայնքներում անտառապատման ծրագրեր իրականացնող «Էյ Թի Փի» բարեգործական հիմնադրամի ներկայացուցիչների հետ քննարկել են Լոռու մարզի անտառների արդյունավետ վերականգնմանն առնչվող հարցեր: Հանդիպմանը մասնակցել են նաև Լոռու մարզպետի աշխատակազմի գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության վարչության պետ Արուս Թումանյանը, ֆինանսական վարչության պետ Մերի Դալլաքյանը, քաղաքաշինության, հողաշինության և ենթակառուցվածքների կառավարման վարչության հողաշինության բաժնի պետ Էդգար Հախվերդյանը, մարզպետի աշխատակազմի պատասխանատու այլ պաշտոնյաներ:

Քննարկվել են Պարեկային ծառայության հետ համագործակցության վերաբերյալ հարցեր

Քննարկվել են Պարեկային ծառայության հետ համագործակցության վերաբերյալ հարցեր 14.11.2024

Նոյեմբերի 13-ին Լոռու մարզպետարանում անցկացվել է Լոռու մարզպետի տեղակալ Հովհաննես Ավետիսյանի, մարզպետի աշխատակազմի գլխավոր քարտուղար Կամո Աշրաֆյանի, մարզպետի աշխատակազմի պատասխանատու պաշտոնյաների, Լոռու մարզի համայնքների ղեկավարների հանդիպումը ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության պետի տեղակալ Արմեն Մաթևոսյանի և Պարեկային ծառայության Լոռու մարզի գումարտակի հրամանատար Կարեն Կուրեղյանի հետ:

                                Աշխատանքային խորհրդակցություն

Աշխատանքային խորհրդակցություն 13.11.2024

Նոյեմբերի 13-ին Լոռու մարզպետ Արամ Ղազարյանն անցկացրել է աշխատանքային խորհրդակցություն՝ մարզպետի տեղակալ Հովհաննես Ավետիսյանի, աշխատակազմի պատասխանատու պաշտոնյաների, կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարների մասնակցությամբ: Մարզպետ Արամ Ղազարյանը մեկ անգամ ևս շնորհավորել է ներկաներին ՏԻՄ օրվա կապակցությամբ, մաղթել արդյունավետ աշխատանք՝ ի շահ Լոռու մարզի և մարզի բնակիչների:

Հանդիսավորությամբ նշվել է ՏԻՄ համակարգի 28-ամյակը

Հանդիսավորությամբ նշվել է ՏԻՄ համակարգի 28-ամյակը 12.11.2024

Լոռու մարզպետ Արամ Ղազարյանը նոյեմբերի 11-ին մասնակցել է Տեղական ինքնակառավարման համակարգի 28-ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառմանը։ Միջոցառմանը ներկա են եղել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը, Կառավարության մի շարք անդամներ, այլ պետական պաշտոնյաներ, ՀՀ մյուս մարզերի մարզպետները և բոլոր համայնքապետերը, ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսը, ԵԽ հայաստանյան գրասենյակի ղեկավար Մաքսիմ Լոնգանգեն, միջազգային և հասարակական կազմակերպությունների մի շարք ներկայացուցիչներ։

Դեկտեմբերի 1-ը անշարժ գույքի հարկի և փոխադրամիջոցների գույքահարկի վճարման վերջնաժամկետն է

Դեկտեմբերի 1-ը անշարժ գույքի հարկի և փոխադրամիջոցների գույքահարկի վճարման վերջնաժամկետն է 12.11.2024

Հիշեցնում ենք անշարժ գույքի հարկի վճարման համար սահմանված ժամանակացույցը. • ֆիզիկական անձինք՝ մինչև հարկային տարվա դեկտեմբերի 1-ը ներառյալ, • կազմակերպությունները՝ յուրաքանչյուր հաշվետու կիսամյակ` առաջին կիսամյակում մինչև հարկային տարվա հունիսի 1-ը ներառյալ, երկրորդ կիսամյակում մինչև հարկային տարվա դեկտեմբերի 1-ը ներառյալ։ • Փոխադրամիջոցների գույքահարկի վճարման վերջնաժամկետն է դեկտեմբերի 1-ը ներառյալ:

Լոռի առողջապահական ֆեստիվալ»` Վանաձորի բժշկական կենտրոնում

Լոռի առողջապահական ֆեստիվալ»` Վանաձորի բժշկական կենտրոնում 11.11.2024

Լոռու մարզպետ Արամ Ղազարյանի հովանու ներքո «Եվրոպա Դոննա Արմենիա» կազմակերպությունը, «Պրոտոն Դիագնոստիքս» ախտորոշիչ և գիտակրթական կենտրոնը, Լոռու մարզպետի աշխատակազմի և Վանաձորի բժշկական կենտրոնի հետ համագործակցությամբ նոյեմբերի 9-ին Վանաձորի բժշկական կենտրոնում կազմակերպել էին կոնֆերանս՝ «Լոռի առողջապահական ֆեստիվալ» խորագրով: Կոնֆերանսին մասնակցում էր մարզպետ Արամ Ղազարյանը: Ներկա էին Լոռու մարզպետի աշխատակազմի առողջապահության և սոցիալական ոլորտի վարչության պետ Ռուզաննա Պողոսյանը, մայրաքաղաքի առաջավոր կլինիկաների և Լոռու մարզի բուժհաստատությունների բուժաշխատողներ:

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-07-25 16:05:28