Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Համապետական շաբաթօրյակ, Չկալովի հիմնական դպրոց

Համապետական շաբաթօրյակ, Չկալովի հիմնական դպրոց 08.09.2018

Համապետական շաբաթօրյակին Չկալովի հիմնական դպրոցի կոլեկտիվը մաքրել, կահավորել է դպրոցի մասնաշենքը, հարակից տարածքը:

Համապետական շաբաթօրյակ, «Գուգարք» կենտրոնական պոլիկլինիկա

Համապետական շաբաթօրյակ, «Գուգարք» կենտրոնական պոլիկլինիկա 08.09.2018

Սեպտեմբերի 8-ի համապետական շաբաթօրյակին ակտիվ մասնակցություն ունեցավ «Գուգարք» կենտրոնական պոլիկլինիկայի ողջ անձնակազմը։ Մաքրվել ու կահավորվել են աշխատասենյակները, պոլիկլինիկայի հարակից տարածքներն ու բակը։ Շաբաթօրյակը սկսվեց ժամը 10։00-ին.

Համապետական շաբաթօրյակ, Սպիտակ համայնք

Համապետական շաբաթօրյակ, Սպիտակ համայնք 08.09.2018

Համապետական շաբաթօրյակը Սպիտակ համայնքում մեկնարկել է վաղ առավոտից: Մաքրման աշխատանքներն իրականացվում են քաղաքի ողջ տարածքում: Շաբաթօրյակին մասնակցում են համայնքապետարանի, համայնքապետարանի ենթակայությամբ գործող 8 կազմակերպությունների, համայնքում գործող բոլոր դպրոցների կոլեկտիվները և աշակերտները, մասնավոր և պետական կազմակերպությունները, բնակիչներ` ավելի քան 750 մարդ:

Համապետական շաբաթօրյակ, Ազնվաձոր համայնք

Համապետական շաբաթօրյակ, Ազնվաձոր համայնք 08.09.2018

Սեպտեմբերի 8-ի համապետական շաբաթօրյակի շրջանակներում Լոռու մարզի Ազնվաձոր համայնքում իրականացված աշխատանքներին ակտիվորեն մասնակցեցին համայնքապետարանի աշխատակիցները և Ազնվաձորի միջնակարգ դպրոցի ուսուցչական կազմն ու աշակերտները: Մաքրվել է համայնքապետարանի տարածքը, դպրոցամերձ գոտիները և ներհամայնքային ճանապարհները:

Համապետական շաբաթօրյակ, Վահագնի համայնք

Համապետական շաբաթօրյակ, Վահագնի համայնք 08.09.2018

Վահագնի համայնքում համապետական շաբաթօրյակին մասնակցում են համայնքապետարանի, դպրոցի և համայնքապատկան մյուս հիմնարկների աշխատակիցները: Գոյացած աղբը տեղափոխել են սահմանված աղբավայրեր:

Համապետական շաբաթօրյակ, Փամբակի հիմնական դպրոց

Համապետական շաբաթօրյակ, Փամբակի հիմնական դպրոց 08.09.2018

Փամբակի հիմնական դպրոց ՊՈԱԿ-ում կազմակերպվեց շաբաթօրյակ, որին մասնակցում էին դպրոցի տնօրենը, ուսուցիչները, աշակերտները և ծնողները: Շաբաթօրյակը կազմակերպվեց բարձր մակարդակով, որն ուներ դաստիարակչական նշանակություն: Աշակերտները մեծ սիրով և խնամքով սկսեցին մաքրել և խնամել դպրոցի հարակից այգին, պտղատու ծառերը և բակի ծաղիկները:

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-08-12 14:36:43