Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Թումանյանի 150-ամյա հոբելյանական տարեդարձին նվիրված գլխավոր միջոցառումը՝ փետրվարի 19-ին

06.02.2019

Փետրվարի 6-ին մարզպետարանում անցկացվեց Լոռու մարզում Հովհաննես Թումանյանի և Կոմիտասի ծննդյան 150-ամյակներին նվիրված հոբելյանական միջոցառումների կազմակերպման և անցկացման նպատակով ստեղծված հանձնաժողովի անդրանիկ նիստը, որը վարում էր հանձնաժողովի նախագահ, Լոռու մարզպետի տեղակալ Արշակ Հովսեփյանը:

Ողջունելով ներկաներին և շնորհակալություն հայտնելով նիստին ներկա գտնվելու համար՝ փոխմարզպետը նշեց, որ երկու մեծերի հոբելյանական տարեդարձերի հետ կապված՝ համապետական ծրագրի հիման վրա կազմվել է նախնական մարզային ծրագիր: Ու քանի որ Լոռին հանդիսանում է մեծն Թումանյանի ծննդավայրը, ուստի միջոցառումների գերակշիռ մասը նվիրված է Ամենայն հայոց բանաստեղծին:

Գլխավոր միջոցառումը տեղի կունենա փետրվարի 19-ին՝ Հովհաննես Թումանյանի ծննդյան օրը՝ Դսեղում, որով էլ կտրվի հոբելյանական միջոցառումների սկիզբը:

-Այդ օրը ներկա կլինի նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, այլ բարձրաստիճան հյուրեր: Պետք է ջանք չխնայենք, որպեսզի Մեծն պոետի հոբելյանական տարեդարձը՝ բոլորիս համար այդ նշանակալի օրը, անցնի առանձնակի հանդիսավորությամբ,-ասաց Ա. Հովսեփյանը:

Ծրագրի նախնական տարբերակով նախատեսված են հանդիսավոր միջոցառումներ մարզի քաղաքային և խոշոր գյուղական համայնքների դպրոցներում, մշակութային օջախներում, գրադարաններում: Կանցկացվեն ասմունքի փառատոներ, շարադրությունների մրցույթներ, թատերական փառատոներ, թեմատիկ բեմադրություններ, ցուցահանդեսներ և այլն: Քննարկումներ են տարվում նաև Թումանյանի արձանը Վանաձորում տեղադրելու հարցի վերաբերյալ: Մեծն Կոմիտասին նվիրված միջոցառումներ ևս նախատեսված են: Նիստի ընթացքում քննարկվեցին նաև մի շարք տեխնիկական հարցեր: Որոշում կայացվեց ծրագրի նախնական տարբերակը համալրել նոր ծրագրային առաջարկներով: 

 

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2019-02-20 15:51:16