Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Անցկացվեց մարզային զորակոչային հանձնաժողովի նիստը

01.02.2019

Լոռու մարզպետարանում հունվարի 31-ին տեղի ունեցավ Լոռու մարզային զորակոչային հանձնաժողովի հերթական նիստը, որը վարում էր հանձնաժողովի նախագահ, Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը:

Մարզպետարանի զորահավաքային նախապատրաստության բաժնի պետ Սպարտակ Ղուբաթյանը հանձնաժողովի ուշադրությանը ներկայացրեց պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տրամադրելու վերաբերյալ 16 գործ, որոնցից հանրակրթական դպրոցներում սովորող՝ 7 քաղաքացի,  «Պատիվ ունեմ» ծրագրով՝ 6 և ընտանեկան խնդիրներ ունեցող 3 քաղաքացի: Ներկայացված գործերը քննարկվեցին առանձին-առանձին և դրանցից 13-ի վերաբերյալ տրվեցին դրական եզրակացություններ, իսկ 3-ի գործ հետաձգվեց՝ փաստաթղթերի համալրման պատճառաբանությամբ:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2019-02-20 15:51:16