Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Կայացել է «Մաքուր Հայաստան» գործողությունների ծրագրի իրականացման միջգերատեսչական հանձնաժողովի 2019թ.-ի առաջին նիստը

31.01.2019

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարությունում այսօր կայացել է «Մաքուր Հայաստան» գործողությունների ծրագրի իրականացման միջգերատեսչական հանձնաժողովի 2019 թվականի առաջին նիստը, որը վարել է ՏԿԶ նախարարի առաջին տեղակալ, հանձնաժողովի նախագահ Վաչե Տերտերյանը։ Նիստին մասնակցել է նաև Լոռու մարզպետի տեղակալ Արշակ Հովսեփյանը:
Ողջունելով գործընկերներին՝ Վաչե Տերտերյանը շնորհակալություն է հայտնել գերատեսչությունների ներկայացուցիչներին ծրագրի շրջանակներում ինտենսիվ աշխատանքի ու համագործակցության համար և հույս հայտնել, որ «Մաքուր Հայաստան» գաղափարի կյանքի կոչման ու քաղաքացիների մոտ բնապահպանական մշակույթի ձևավորման նպատակով իրականացվող միջոցառումները որակապես նոր ու ավելի արդյունավետ դրսևորումներ կստանան։ Խոսելով ծրագրի գործառման արդյունքում արձանագրված մի շարք ձեռքբերումների մասին՝ փոխնախարարն առանձնացրել է աղբահանության կազմակերպման նպատակով հենց համայնքների բյուջեներից միջոցների տրամադրումը, իրավաբանական անձանց հետ աղբահանության կազմակերպման նպատակով պայմանագրերի կնքման շեշտակի աճը։ Վաչե Տերտերյանը բարձր է գնահատել նաև կենցաղային օրինախախտների նկատմամբ ՀՀ ոստիկանության կողմից իրականացվող առավել խստապահանջ վարչարարությունը և ընդգծել, որ դրանց արդյունքում բնակչության մոտ նկատվում է քաղաքացիավարական վարքականոնների ձևավորման դրական դինամիկա։
Փոխնախարարը ներկաներին նաև հայտնել է, որ պայմանավորված ձմռան ամիսներին եղանակային պայմաններից բխող աղբահավաքության կազմակերպման դժվարություններով և ձնհալից հետո հանրապետության ողջ տարածքում հնարավոր աղտոտվածությամբ՝ նախարարության կողմից նախատեսվում է 2019 թվականի մարտի 23-ին կազմակերպել համապետական շաբաթօրյակ։
Վաչե Տերտերյանը չափազանց կարևոր է համարել գործադիր մարմինների և մարզային կառույցների, տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների համակարգված ու ներդաշնակ աշխատանքների կազմակերպման խնդիրը՝ հատուկ ուշադրություն հրավիրելով ենթակառուցվածքների ու ռեսուրսների գույքագրման, ինչպես նաև վարչական ուղղահայացի անխափան աշխատանքի վրա։ Փոխնախարար Տերտերյանը նաև հիշեցրել է, որ ՀՀ բոլոր տարածքներում՝ միջպետական և միջհամայնքային ճանապարհների եզրերին ու հարակից տարածքներում, զբոսաշրջային գրավչություն ներկայացնող հատվածներում, պատմամշակութային հուշարձանների հարակից, հատուկ պահպանվող տարածքներում, կանաչ գոտիներում, պուրակներում, զբոսայգիներում, սննդի և այլ ծառայություններ մատուցող ճանապարհամերձ օբյեկտներին հարող տարածքներում անհրաժեշտ է ապահովել սանիտարական մաքրության բարձր մակարդակ։
mtad.am
 

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2019-02-20 15:51:16