Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Հեղափոխության դեպքերն ու դեմքերը խորագրով ցուցահանդես

04.02.2019

Փետրվարի 2-ին Վանաձորի «Թեյնիկ» հակասրճարանում «Հանուն հավասար իրավունքների» կրթական կենտրոն ՀԿ-ի կողմից կազմակերպել էր «Հեղափոխության դեմքերն ու դեպքերը» և արվեստագետ Հռիփսիմե Հովհաննիսյանի «ՄԵՆՔ» խորագրերը կրող ցուցահանդես: Այն հասցրել է արդեն հյուրընկալվել Գյումրիում, Իջևանում, Էջմիածնում, Վեդիում, Մարտունիում, Եղեգնաձորում, և Գորիսում։ Շրջիկ ցուցահանդեսի վերջին կանգառը Լոռու մարզն էր։ Ցուցահանդեսին ներկա գտնվեց նաև Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը:
Ցուցադրվեցին թավշյա հեղափոխության օրերին արված լուսանկարներ, պոստերներ, կարգախոսներ, որոնք, ինչպես նշվեց, հավաքագրվել են բաց հայտարարության միջոցով։
Մարզի ղեկավարն իր խոսքում ողջունեց և կարևորեց նմանատիպ նախաձեռնությունները.
-
Ուրախ եմ, որ թավշյա հեղափոխությունն իր արտացոլումն է գտնում նաև լուսանկարչական արվեստում՝ հանրությանը ներկայանալով լուսանկարիչների աչքերով,-ասաց Ա.Ղուկասյանը:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2019-11-21 17:35:04