Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Քաղաքացիների ընդունություն՝ Լոռու մարզպետարանում

31.01.2019

Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանի կողմից այսօր անցկացված քաղաքացիների ընդունելությունը աննախադեպ մարդաշատ էր: Մարզի ղեկավարն ընդունեց ավելի քան 70 քաղաքացու Վանաձորից և մարզի գրեթե բոլոր տարածաշրջաններից: Նրանց հարցերին առավել սպառիչ պատասխաններ տալու նպատակով ընդունելությանը ներկա էին նաև մարզպետարանի կառուցվածքային ստորաբաժնումների ղեկավարներ, այլ պատասխանատու պաշտոնյաներ: Խնդրանքները բազմաբնույթ էին: Ինչպես միշտ գերակշռում էին ֆինանսական աջակցության, անվճար բուժօգնություն ստանալու, աշխատանքի տեղավորման, կոմունալ-կենցաղային բնույթի, բնակարանային պայմանների բարելավման հարցերը և այլն: Բարձրացվեցին նաև անձնական բնույթի, աշխատավայրերում անարդար վերբերմունքի, աշխատավարձերի ուշացման հետ կապված խնդիրներ: Քաղաքացիներին մարզպետն առաջարկեց համապատասխան բովանդակությամբ դիմումներ ներկայացնել և վստահեցրեց, որ դրանց, լրացուցիչ ուսումնասիրություններից հետո լուծում կտրվեն մարզպետարանի իրավասությունների և հնարավորությունների սահմաններում: Ա. Ղուկասյանը վստահեցրեց, որ որևէ հարց անպատասխան չի մնա:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2019-04-23 17:46:39