Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

«Ինտերկապ Բարեգործական Կենտրոն ՀԿ»-ի նախաձեռնությամբ և Վանաձորի քաղաքապետարանի աջակցությամբ Վանաձորի Զորավար Անդրանիկ փողոցի հարակից պուրակում կտեղադրվի Անդրանիկ Օզանյանի բրոնզաձույլ արձանը, որը պատվանդանի հետ կհասնի 7 մետրի: Նախաձեռնող և աշխատանքային խմբերի անդամների, նվիրատուների և հրավիրված մասնագետների գաղտնի քվեարկությամբ ընտրվել էր Երևանի գեղարվեստի ակադեմիայի շրջանավարտ, քանդակագործության մագիստրոս, երիտասարդ վանաձորցի Գեղամ Բեգջանյանի հեղինակած էսքիզը:

«Հաղթող սերունդների քաղաք». Նշվեց «Վանաձորի օր-2018» ավանդական տոնակատարությունը 12.10.2018
Վանաձորի օր-2018» համաքաղաքային ավանդական տոնակատարության «Հաղթող սերունդների քաղաք» խորագիրը կրող միջոցառումների մեկնարկը տրվեց Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցուց, որտեղ տեղի ունեցավ միասնական աղոթք և մոմավառություն՝ հանդիսապետությամբ Տեր Օհան ավագ քահանա Լուսարարյանի: Ներկա էին ՀՀ մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը, Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը, փոխմարզպետ Արամ Խաչատրյանը, Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը, մարզպետարանի ու քաղաքապետարանի աշխատակիցներ, հյուրեր:

Այսօր ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը Վանաձորի Էդ. Կզարթմյանի անվան երաժշտական դպրոցի դահլիճում Լոռու մարզպետարանի աշխատակիցներին, հանրապետական գործադիր մարմինների տարածքային կառույցների ներկայացուցիչներին, համայնքների ղեկավարներին ներկայացրեց նորանշանակ մարզպետ Անդրեյ Ղուկասյանին: Նախարարը, շնորհավորելով մարզպետին պատասխանատու պաշտոն ստանձնելու կապակցությամբ, իր խոսքում մասնավորապես նշեց.

Անդրեյ Ղուկասյանը՝ Լոռու մարզպետ 10.10.2018
ՀՀ կառավարության՝ 2018 թվականի հոկտեմբերի 10-ի նիստում Անդրեյ Ղուկասյանը նշանակվել է Լոռու մարզպետ: ՀՀ Կառավարության որոշմամբ կատարվել են նաև հետևյալ նշանակումները.Գեղարքունիքի մարզպետ է նշանակվել Գնել Սանոսյանը, Վայոց ձորի մարզպետ՝Տրդատ Սարգսյանը: Շնորհավորում ենք, մաղթում աշխատանքային հաջողություններ:

«Դասավանդի՛ր, Հայաստան» հիմնադրամի և ՀՀ մարզերի միջև ստորագրվել է համագործակցության հուշագիր 10.10.2018
Այսօր «Դասավանդի՛ր, Հայաստան» հիմնադրամի և Լոռու, Տավուշի, Գեղարքունիքի, Արագածոտնի, Արմավիրի, Շիրակի մարզպետարանների, այդ մարզերի շուրջ 70 դպրոցների միջև ստորագրվել է համագործակցության հուշագիր։ Ստորագրման արարողությունը, ինչպես նաև ողջ համագործակցությունն իրականացվում է ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության հետ սերտ համագործակցությամբ՝ նպատակ ունենալով խթանել գյուղական համայնքների զարգացումն ու համայնքային կյանքի աշխուժացումը։

Ֆրանկոֆոնիայի ավանում Լոռու մարզը յուօրինակ կոլորիտ է ստեղծել 10.10.2018
Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության խորհրդի նիստով մեկնարկել է Ֆրանկոֆոնիայի 17-րդ համաժողովը: Համաժողովի շրջանակներում Երևանում գործող Ֆրանկոֆոնիայի ավանում բացվել է նաև Հայաստանի տաղավարը, որտեղ ներկայացվել են ՀՀ բոլոր մարզերի և Արցախի մշակույթը, պատմությունը, տարազն ու բարիքները, ազգային խոհանոցի, գյուղատնտեսական արտադրանքների, արհեստագործական աշխատանքների առանձնահատկությունները։