Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Հուլիսի 22-ից Վանաձորի բժշկական կենտրոնում կսկսի գործել ինվազիվ սրտաբանության բաժանմունքը

19.07.2019

Հուլիսի 22-ից Վանաձորի բժշկական կենտրոնում կսկսի գործել ինվազիվ սրտաբանության բաժանմունքը, կիրականացվի սրտի անոթների զոնդավորում և ստենդավորում:

-Մարզի քաղաքացիներն այլևս անհրաժեշտություն չեն ունենա մեկնելու Երևան, ինչն իր հերթին լրացուցիչ ծախսեր է ենթադրում: Բացի այդ, դրա հիման վրա մարզին լրացուցիչ տրամադրվել է պետպատվեր՝ ինվազիվ սրտաբանության համար, որից օգտվելու հնարավորություն կունենան անապահովության նպաստ ստացող քաղաքացիները, հաշմանդամության խումբ ունեցողները, զինծառայողները, նրանց ընտանիքի անդամները և նրանց հավասարեցված անձինք: Գործելու է նաև «Ստենդ ֆոր լայֆ ծրագիրը»,- ասում է մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետ Արթուր Մխիթարյանը:

  Վարչության պետի տեղեկացմամբ, ինվազիվ սրտաբանության ծառայությունները մարզի հանրությանը կմատուցի Երևանից ժամանած, արտասահմանյան կլինիկաներում վերապատրաստումներ անցած բարձրակարգ մասնագետ և Վանաձորի բժշկական կենտրոնից վերապատրաստումներ անցած ևս մեկ մասնագետ: Հետագայում, բաժանմունքի գործունեության ընթացքում նրանց կազմը կհամալրվի նոր մասնագետներով: 

Վանաձորի բժշկական կենտրոնի պետպատվերի գումարը այս և մի քանի այլ ծառայությունների հաշվին ավելացել է 276 մլն դրամով՝ կազմելով մոտ 1 մլրդ 350 մլն դրամ: Այդ ծառայությունների թվում են՝ մինչև 18 տարեկան երեխաների բուժսպասարկումը, սոցանապահովության համակարգում ընգրկված քաղաքացիների բուժումը, դժվարամատչելի հետազոտությունները  և շտապօգնությանը տրվող պետպատվերը, քանի որ շուտով Վանաձորում կգօրծի շտապօգնության 5-րդ բրիգադը:

-Սա աննախադեպ աճ է մարզի համար: Դա նշանակում է, որ Վանաձորի բժշկական կենտրոնը լավ է կատարում իր առջև դրված պարտավորությունները և կարողանում է ապահովել նման հոսքերի բարձրակարգ բուժսպասարկումը,-ասում է վարչության պետը:

 

 

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-28 17:54:09