Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Մարզպետը և Եվրամիության արտակարգ և լիազոր դեսպանը մասնակցեցին նորարական գաղափարների Հեքթոնին 07.04.2018
Այսօր Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանն իր աշխատասենյակում ընդունեց Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, արտակարգ և լիազոր դեսպան, նորին գերազանցություն Պյոտր Սվիտալսկուն՝ տիկնոջ Աննա Սվիտալսկայի հետ: Հանդիպմանը մասնակցում էին նաև Լոռու մարզպետարանի աշխատակազմի ղեկավար Նարեկ Սարգսյանը, մարզպետի խորհրդական Լևոն Ասլանյանը, Եվրամիության համագործակցության բաժնի կրտեր մասնագետ Կարմեն Գրիլիցան, թարգմանիչ Վարդուհի Սարգսյանը:
Կայացավ ՀՀ Ազգային ժողովի գավաթի խաղարկության մարզային փուլը 07.04.2018
Օրերս Վանաձորի աթլետիկայի օլիմպիական հերթափոխի մանկապատանեկան մասնագիտացված մարզադպրոցում տեղի ունեցավ Ազգային ժողովի գավաթի խաղարկության Լոռու մարզային փուլը: Մասնակցում էին մարզի 5 տարածաշրջանների (Վանաձոր քաղաքը՝ Գուգարքի հետ) հաղթող թիմերը: Աշակերտները մրցեցին վազք, թենիսի գնդակի նետում, հեռացատկ թափավազքից, ձգումներ մրցաձևերում:
Փա՛ռք ու պատի՛վ հերոս հայորդիներին 06.04.2018
Լրացավ ապրիլյան քառօրյա պատերազմի երկրորդ տարելիցը ու չսպիացած վերքերը կրկին ցավում են: Կորստի վիշտն անամոքելի է, այն ոչնչով փոխհատուցել հնարավոր չէ ու միակ սփոփանքը, թերևս, այն է, որ հերոսները, բոլոր ժամանակներում նահատակվում են հանուն հայրենիքի: Փա՛ռք ու պատի՛վ նրանց:
Ասմունքի հանրապետական մանկապատանեկան 11-րդ հոբելյանական մրցույթ-փառատոնն այս տարի կրում էր Արցախյան ազատամարտ-30 խորագիրը: Այս տարի Լոռու մարզի դպրոցներից փառատոնին մասնակցելու ցանկություն էին հայտնել 640 պատանիներ և աղջիկներ, որոնցից նախնական փուլ անցան 87-ը: Առաջին փուլը, սակայն, նրանցից հաղթահարեց 47-ը:
Սուրբ Հարության տոնը՝ Գուգարաց թեմում. Պատարագին ներկա էր նաև Լոռու մարզպետը 03.04.2018
Այս տարի Սուրբ Հարության տոնը նշվեց ապրիլի 1-ին: Թեմի բոլոր եկեղեցիներում Սուրբ պատարագներին ներկա էին տեղի ավագանու անդամներ, եկեղեցիների խաչքավորներն իրենց ընտանիքներով, ուխտավորներ, հավատավոր ժողովուրդը:
Աշխատանքային այցով Լոռու մարզում էր ՀՀ գյուղատնտեսության նախարարը 29.03.2018
Մարտի 28-ին աշխատանքային այցով Լոռու մարզում էր ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը: Նախարարին ուղեկցում էին Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը, Գյուղատնտեսության զարգացման հիմնադրամի գյուղատնտեսական խորհրդատվական տնօրինության ղեկավար Դավիթ Բաբայանը և պաշտոնատար այլ անձինք: