Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանի հանձնարարությամբ մարզի ֆերմերներին, գյուղացիական տնտեսություններին, կոոպերատիվներին և ագրոպարենային ոլորտի այլ տնտեսվարողների ՀՀ կառավարության կողմից հաստատված գյուղատնտեսական ծրագրերի մասին տեղեկատվություն տրամադրելու նպատակով մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Արտյոմ Շահվերդյանը և գյուղատնտեսության բաժնի առաջատար մասնագետ Արմեն Գասպարյանը Սպիտակ և Մեծ Պարնի համայնքներում հանդիպումներ ունեցան Սպիտակի տարածաշրջանի տնտեսվարողների հետ:

Մարզպետն աշխատանքային այցով Դարպաս համայնքում էր 05.04.2019
Ապրիլի 5-ին Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը մարզպետարանի պատասխանատու պաշտոնյաների ուղեկցությամբ աշխատանքային այցով եղավ Դարպաս համայնքում: Նա նախ խորհրդակցություն անցկացրեց համայնքի ղեկավար Արմեն Ալոյանի մասնակցությամբ: Մարզի ղեկավարը հիմնականում անդրադարձավ սեփական եկամուտների հավաքագրման խնդրին՝ նշելով, որ հարկերի հավաքագրումը համայնքների ղեկավարների պարտադիր լիազորությունն է և այն պետք է կատարվի առանց թերացումների: Խոշոր պարտքատերերի վերաբերյալ մարզպետն առաջարկեց իրականացնել իրավաչափ գործողություններ: Անդրադարձ կատարվեց նաև համայնքային մի շարք խնդիրների:

Մարզպետը շնորհակալագրով պարգևատրեց Ռոզա Բեկչյանին 03.04.2019
Այսօր մարզպետն իր աշխատասենյակում ընդունեց «Լոռու մարզի» նոտարական տարածքի նոտար Ռոզա Բեկչյանին: Հանդիպմանը ներկա էր նաև մարզպետի խորհրդական Լևոն Ասլանյանը: Լ. Ասլանյանի ներկայացմամբ՝ նոտար Ռ. Բեկչյանը, տևական ժամանակ համագործակցելով Լոռու մարզպետարանի հետ, մեծ աջակցություն է ցուցաբերել գյուղական բնակավայրերում երկրաշարժի հետևանքով բնակարան կորցրած քաղաքացիների բնակարանային շինարարության պայմանագրերի նոտարական վավերացման հարցում:
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ Լոռու մարզի հարգելի՛ գյուղատնտեսներ 03.04.2019
Լոռու մարզի հարգելի՛ գյուղատնտեսներ ՀՀ Գյուղատնտեսության նախարարությունն իրականացնում է գյուղատնտեսության ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման մի շարք կարևոր ծրագրեր: Վերջիններս ուղղված են Հայաստանի Հանրապետության բոլոր համայնքներում ագրոպարենային ոլորտում ֆիզիկական և իրա¬վաբանական անձանց կողմից իրականացվող զարգացման ծրագրերի վարկավորմանը։

Մարզպետի անակնկալ այցը դժգոհությունների իսկությունը ստուգելու նպատակ ուներ 02.04.2019
Շտապօգնության հեռախոսազանգերին պատասխանող մի շարք աշխատակիցների ոչ բարեհամբույր վերաբերմունքի վերաբերյալ Լոռու մարզի քաղաքացիների դժգոհությունների պատճառները տեղում ստուգելու նպատակով մարզպետ Անդրեյ Ղուկասյանն անակնկալ այցով եղավ Վանաձորի բժշկական կենտրոնի շտապօգնության կայանում:

Մարզպետը հանդիպեց ապրիլյան քառօրյայում վիրավորված տղաների հետ 02.04.2019
Այսօր՝ապրիլյան քառօրյայի 3-րդ տարելիցի օրը, մարտի դաշտում վիրավորված տղաների հետ զրուցելու ու նրանց զոհված զինակիցների սխրանքը հիշատակելու նպատակով մարզպետ Անդրեյ Ղուկասյանը հանդիպում էր կազմակերպել Վանաձորի «Ջազ» սրճարանում: Մարզի ղեկավարն, իր երախտագիտությունը հայտնելով տղաներին հայրենքի նկատմամբ պարտքը սրբորեն ու քաջաբար կատարելու համար, վստահեցրեց, որ միշտ պատրաստ է կանգնելու նրանց ու նրանց ընտանիքների կողքին: Մտերմիկ զրույցի ընթացքում տղաները կիսվեցին հիշողություններով և նշեցին, որ հայրենիքին ծառայելը յուրաքանչյուր հայորդու պարտականությունն է: Ա. Ղուկասյանը երիտասարդներին գրքեր ու դրամական աջակցություն հանձնեց:



