Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Ստեփանավանում բացվել է հանրապետությունում առաջին՝ «Խելացի անասնաշենք» փորձացուցադրական ֆերման

17.06.2019

«Ագրոբիզնեսի և գյուղի զարգացման կենտրոն» (CARD) հիմնադրամի և Ավստրիայի զարգացման գործակալության ֆինասավորմամբ Ստեփանավանում հիմնվել է «Խելացի անասնաշենք» փորձացուցադրական ֆերման: Ֆերմայի բացման արարողությանը ներկա էին ՀՀ էկոնոմիկայի նախարարի՝ գյուղատնտեսության ոլորտը համակարգող տեղակալ Արտակ Քամալյանը, Լոռու մարզպետի խորհրդական Լևոն Տեր-Սիմոնյանը, գյուղատնտեսության և բնապահպանության վարչության առաջատար մասնագետ Արմեն Գասպարյանը, հիմնադրամի և ծրագրի ներկայացուցիչներ, հյուրեր: 
Անասնաֆերմայի սեփականատերը՝ Գյուղատնտեսական և անասնաբուժական սպասարկման կենտրոնի տնօրեն Արմեն Ջաղինյանը, նշեց ավանդական և խելացի անասնագոմերի միջև եղած հիմնական ու էական տարբերությունները: 
Բացման հանդիսավոր արարողությունից հետո ներկաները ծանոթացան անասնագոմում ստեղծված պայմաններին, որի արդյունքում ակնկալվում է զարկ տալ անասնաբուծությանն ու ստեղծել բարենպաստ պայմաններ ոչ ավանդական եղանակով անասնապահության զարգացման համար: 
Լոռու մարզպետի խորհրդական Լևոն Տեր-Սիմոնյանը մարզպետ Անդրեյ Ղուկասյանի և իր անունից ողջունեց

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-18 15:02:00