Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

Թումանյանի 150-ամյակին նվիրված միջոցառումը Դսեղում՝ փետրվարի 19-ին 15.02.2019
Հարգելի լոռեցինե՛ր Փետրվարի 19-ին՝ ժամը 11:00-ից 16:00, Դսեղ համայնքում կանցկացվի Թումանյանի 150-ամյակին նվիրված աննախադեպ համերգ-հանդիսություն: Համերգի ընթացքում ելույթներով հանդես կգան պետական բարձրաստիճան այրեր, գրողներ, արտերկրից ժամանած հյուրեր: Իրենց կատարումներով կներկայանան մարզում գործող երաժշտական և թատերական խմբեր, Երևանից ժամանած ռոկ խումբ: Հրավիրում ենք նշելու Ամենայն հայոց բանաստեղծի հոբելյանը:

Հարցը կքննարկվի փոխվարչապետի հետ 15.02.2019
Այսօր Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը խոստման համաձայն եղել է Ալավերդու պղնձաձուլական գործարանում, հանդիպել աշխատակիցների հետ: Նա վերահաստատել է կառավարության մոտեցում խնդիրը ամենաշահավետ տարբերակով լուծելու վերաբերյալ և փոխանցել է փոխվարչապետ Տիգրան Ավինյանի պատրաստակամությունը հարցnվ առավել հանգամանալի և բազմակողմանիորեն, բոլոր կողմերի մասնակցությամբ կառավարությունում քննարկելու մասին:

Այցելություն է կատարվել անապահովության գնահատման համակարգում փաստագրում ունեցող թվով 19 ընտանիք 14.02.2019
Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանի հանձնարարությամբ մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության սոցիալական ապահովության բաժնի աշխատակիցներն ամենօրյա վերահսկողություն են իրականացնում այս ոլորտում՝ հատկապես նպաստառության համակարգում արձանագրված ապօրինությունները բացահայտելու նպատակով:

Անցկացվեց Սպիտակի պետական քոլեջի կառավարման խորհրդի նիստ 14.02.2019
Փետրվարի 13-ին Սպիտակի պետական քոլեջում անցկացվեց կառավարման խորհրդի նիստ մարզպետի տեղակալ Սերգեյ Սարուխանյանի նախագահությամբ: Մարզպետի տեղակալ Սերգեյ Սարուխանյանը ներկայացրեց բարձր հասարակական ակտիվության ցուցիչների սահմանման հարցը: Նա նշեց, որ նախապատրաստվում է հասարակական ակտիվության սանդղակ սահմանելու գործընթաց, որը հատուկ սահմանումներ կտա, թե որ ակտիվությունն է համարվում մրցակցային կրթաթոշակ ստանալու համար:

Ցուցարարների հետ հանդիպել է Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը 13.02.2019
Վաղ առավոտից Ալավերդու պղնձաձուլական գործարանի աշխատողները փակել են Երևան-Թբիլիսի երկաթգիծը, ինչի պատճառով բեռանափոխադրումներ չեն իրականացվում: Ակցիայի մասնակիցները պահանջում են, որպեսզի Ալավերդի քաղաքում գործող պղնձաձուլարանի գործունեությունը չդադարեցվի: Նրանք պահանջում են, որ խնդիրն արագ հանգուցալուծվի ի շահ ցուցարարների:

Երևանում փետրվարի 11-ին անցկացվեց ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության կողմից նախաձեռնված «Պետություն-համայնք համագործակցության նոր ձևաչափ․ ենթակառուցվածքների զարգացում» խորագիրը կրող համաժողովը, որին մասնակցել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը, ՀՀ մարզպետներ, հինգ հարյուրից ավելի համայնքների ղեկավարներ, համայնքների տնտեսական զարգացման հարցերով պատասխանատուներ, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչներ։