Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մարզի ղեկավարը պարգևատրեց հաղթանակներ գրանցած մարզիկներին

19.06.2019

 

Մարզպետ Անդրեյ Ղուկասյանն ընդունեց և շնորհավորագրերով պարգևատրեց ու դրամական պարգևներ հանձնեց ՌԴ Խանտի-Մանսիյսկ քաղաքում կայացած ԱՊՀ երկրների դպրոցականների թենիսի առաջնությունում անհատական և թիմային պայքարում հաղթող ճանաչված Հովհաննես  Ջուլհակյանին, վերջինիս  մարզիչ Էրիկ Կոստանյանին, Իսպանիայի Պոնտևեդրա քաղաքում կայացած ըմբշամարտի երիտասարդների Եվրոպայի առաջնության 86 կգ քաշային կարգում երկրորդ տեղ գրաված Մհեր Մարկոսյանին և մարզիչ Արամ Խանզատյանին:

 Մարզպետը շնորհավորեց չեմպիոններին Հայաստանի ու մարզի պատիվը բարձր պահելու համար և հույս հայտնեց, որ հաղթանակները կշարունակեն հաջորդել մեկը մյուսին:

Մտերմիկ զրույցի ընթացքում մարզիկները կիսվեցին իրենց տպավորություններով և շնորհակալություն հայտնեցին մարզի ղեկավարին իրենց նկատմամբ ցուցաբերած ուշադրության համար:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 15:08:28