Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Ինչպես արդեն հայտնել ենք, ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 9-րդ մասով՝ ՀՀ վարչապետի փետրվարի 20-ի, թիվ 156-Ա որոշմամբ Սերգեյ Սարուխանյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության Լոռու մարզպետի տեղակալի պաշտոնից: Մարզպետ Անդրեյ Ղուկասյանը շնորհակալություն է հայտնել Սերգեյ Սարուխանյանին համատեղ աշխատանքի համար և նշել, որ Ս.

Փետրվարի 18-ին Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը մարզային և հանրապետական լրատվամիջոցների ներկայացուցիչների մասնակցությամբ անցկացված մամլո ասուլիսում անդրադարձավ «Իմ քայլը հանուն Լոռու մարզի» ներդրումային բիզնես համաժողովին: Նա ևս մեկ անգամ հիշեցրեց, որ համաժողովը կանցկացվի փետրվարի 23-ին Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնում:

Հանդիսավորությամբ նշվեց Հովհաննես Թումանյանի 150-ամյակը 19.02.2019
Այսօր մեծն Հովհաննես Թումանյանի 150-ամյակի առթիվ տոնական հանդիսություն էր կազմակերպվել Ամենայն հայոց բանաստեղծի ծննդավայրում՝ Դսեղում: Վաղ առավոտից հնչում էր տոնական երաժշտություն, հատվածներ Արմեն Տիգրանյանի «Անուշ» օպերայից: Զուգահեռաբար համայնքի հրապարակի տարածքում հանդես էին գալիս թատերախմբեր՝ թումանյանական մոտիվներով:

ՀՀ քաղաքաշինության կոմիտեում կայացել է ՀՀ վարչապետի 2018 թվականի դեկտեմբերին համապատասխան որոշմամբ ստեղծված աշխատանքային խմբի անդրանիկ հանդիպումը: Խումբը ձևավորվել էր 1988թ. Սպիտակի երկրաշարժից հետո աղետի գոտու բնակավայրերում տեղադրված կամ կառուցված ժամանակավոր կացարանների և դրանցում բնակվող ընտանիքների մասին տեղեկատվության հավաքագրման և դրանց հիման վրա համապատասխան առաջարկությունների մշակման նպատակով:
Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն 18.02.2019
1988-1992 թվականներին Ադրբեջանի Հանրապետությունից բռնագաղթված և 1992 թվականին ՀՀ Արծվաշեն գյուղից բռնի տեղահանված 1955-1965թթ. Ադրբեջանում, ինչպես նաև Արծվաշենում ծնված անձինք, ովքեր ունեն աշխատանքային ստաժի հաստատման հետ կապված դժվարություններ, կարող են մինչև 26.02.2019թ. ժամը 15.00-ը դիմել ՀՀ Լոռու մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչություն /սենյակ՝ 304, 301, դիմել՝ Իրինա Գրիգորյանին, Վալերի Ջաղինյանին/: