Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Ճամբար մեկնեց դպրոցականների առաջին հերթափոխը

19.06.2019

 Այսօր վաղ առավոտյան Հանքավանի «Լուսաբաց» ճամբար մեկնեց մարզի դպրոցականների առաջին հերթափոխը՝ 100 երեխա:
Լոռու մարզի դպրոցականները 2019 թ. ամառային ճամբարներում իրենց հանգիստը կանցկացնեն ՀՀ կառավարության կողմից իրականացվող դպրոցականների ամառային հանգստի կազմակերպման ծրագրի շրջանակներում: Վերջինս իրականացվում է երեք հերթափոխով, յուրաքանչյուր հերթափոխը՝ 20 օր տևողությամբ: Ծրագրում ընդգրկված են զոհված, հաշմանդամ դարձած զինծառայողների, ծնողազուրկ, սակավ ապահովված, բազմազավակ ընտանիքների դպրոցահասակ 7-13տարեկան երեխաներ:
Երեխաներին բարի ճանապարհ մաղթեց Լոռու մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության կրթության բաժնի պետ Գարիկ Տոնոյանը: Նրանց դեպի ճամբար ուղեկցեց վարչության գլխավոր մասնագետ Անահիտ Բարոյանը: Նրա տեղեկացմամբ, ծրագրի շրջանակներում այս տարի կհանգստանա ընդհանուր 390 լոռեցի դպրոցական:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-25 17:39:23