Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

Ալավերդի և Թումանյան խոշորացված համայնքներից զինվորական ծառայության են մեկնել առաջին նորակոչիկները 14.01.2025
Հունվարի 14-ին Լոռու մարզպետի տեղակալ Հովհաննես Ավետիսյանը, մարզպետի աշխատակազմի զորահավաքային նախապատրաստության բաժնի պետ Արմեն Հակոբյանը, պատասխանատու այլ պաշտոնյաներ ներկա են եղել Ալավերդի և Թումանյան խոշորացված համայնքների ձմեռային զորակոչի առաջին նորակոչիկների՝ պարտադիր ժամկետային զինվորական ծառայության ճանապարհելու հանդիսավոր արարողությանը: Ալավերդու Սուրբ Գր. Նարեկացի եկեղեցու բակում տղաներին ճանապարհելու համար միջոցառում էր կազմակերպվել, որին ներկա էին Ալավերդի համայնքի ղեկավար Դավիթ Ղումաշյանը, համայնքապետարանների պաշտոնյաներ, ուժային կառույցների և իրավապահ մարմինների ներկայացուցիչներ, զինակոչիկների հարազատներն ու ընկերները:

Տաշիրի և Ստեփանավանի տարածաշրջաններից զինվորական ծառայության մեկնեցին առաջին նորակոչիկները 13.01.2025
Հունվարի 12-ին, պարտադիր ժամկետային զինվորական ծառայության մեկնեցին ձմեռային զորակոչի առաջին նորակոչիկները՝ նաև Տաշիրի և Ստեփանավանի տարածաշրջաններից: Նրանց ճանապարհելու էին մեկնել Լոռու մարզպետի տեղակալ Գոռ Ասրյանը, մարզպետի աշխատակազմի զորահավաքային նախապատրաստության բաժնի պետ Արմեն Հակոբյանը, ՀՀ ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության Լոռու մարզի տարածքային ստորաբաժանման պետի ժամանակավոր պաշտոնակատար Սարգիս Վահրադյանը, Ստեփանավան համայնքում՝ Լոռի Բերդ համայնքի ղեկավար Արայիկ Ներսիսյանը: Հանդիսավոր միջոցառումներին մասնակցում էին նաև համայնքապետարանների պաշտոնյաներ, ուժային կառույցների, իրավապահ մարմինների ներկայացուցիչներ, պաշտոնատար այլ անձինք, զինակոչիկների հարազատներ ու ընկերներ:

Աշխատանքային խորհրդակցություն 10.01.2025
Լոռու մարզպետ Արամ Ղազարյանը հունվարի 10-ին անցկացրել է աշխատանքային խորհրդակցություն մարզպետի տեղակալներ Գոռ Ասրյանի, Հովհաննես Ավետիսյանի, մարզպետի աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարների և պատասխանատու այլ պաշտոնյաների մասնակցությամբ: Քննարկվել են Լոռու մարզպետի 2024թ. աշխատանքային հաշվետվության հետ կապված մի շարք հարցեր, հստակեցվել են կառուցվածքային ստորաբաժանումների կողմից, ըստ ոլորտների, ամփոփ տեղեկանքների ներկայացման ձևաչափը և ժամկետները: Քննարկվել են աշխատանքային այլ հարցեր ևս, տրվել են հանձնարարականներ:

Լոռու մարզպետ Արամ Ղազարյանը և մարզպետի աշխատակազմը հունվարի 10-ին վաստակած հանգստի են ճանապարհել Կրթության, մշակույթի և սպորտի վարչության գլխավոր մասնագետ Աշոտ Պապանյանին: Աշոտ Պապանյանն իր շուրջ 29-ամյա գործունեությամբ մեծ ներդրում է ունեցել պետական կառավարման համակարգի կայացման, ինչպես նաև հանրակրթության կազմակերպման գործում: -Մեծ է եղել Ձեր դերակատարությունը կրթության ոլորտում առկա խնդիրների լուծման հարցում: Դուք մեծ սեր ու նվիրվածություն եք ցուցաբերել Ձեր աշխատանքին՝ դրսևորելով գործընկերային և մարդկային բարձր հատկանիշներ,-Ա. Պապանյանին ուղղված իր խոսքում մասնավորապես նշել է մարզի ղեկավարը: Գնահատանքի խոսքեր են հնչեցրել նաև գործընկերները:

Պարտադիր զինվորական ծառայության մեկնեցին ձմեռային զորակոչի առաջին նորակոչիկները 09.01.2025
ՀՀ ՊՆ Լոռու մարզի զինվորական կոմիսարիատի Վանաձորի բաժանմունքից պարտադիր ժամկետային զինվորական ծառայության մեկնեցին ձմեռային զորակոչի առաջին նորակոչիկները՝ Վանաձոր և Փամբակ համայնքներից: Զորակոչի առթիվ կազմակերպված միջոցառմանը մասնակցում էին Լոռու մարզպետ Արամ Ղազարյանը, փոխմարզպետ Գոռ Ասրյանը, Վանաձորի Սուրբ Գրիգոր Նարեկացի մայր եկեղեցու հոգևոր հովիվ, արժանապատիվ տեր Տաճատ քահանա Բարսեղյանը, ՀՀ ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության Լոռու մարզի տարածքային ստորաբաժանման պետի ժամանակավոր պաշտոնակատար, փոխգնդապետ Սարգիս Վահրադյանը, ՀՀ ՊՆ ՌՈ Վանաձորի ռազմական ոստիկանության բաժնի պետ, փոխգնդապետ Վահան Անտոնյանը, Փամբակ համայնքի ղեկավար Սուրեն Կոստանդյանը, Վանաձոր համայնքի ղեկավարի խորհրդական Արման Բերնեցյանը, մարզպետի աշխատակազմի, համայնքապետարանների, ուժային կառույցների, իրավապահ մարմինների ներկայացուցիչներ, պաշտոնատար այլ անձինք, զինակոչիկների հարազատներ ու ընկերներ:

Լոռու մարզպետ Արամ Ղազարյանը հունվարի 7-ին աշխատանքային այցով եղել է Վանաձորի «Գուգարք» կենտրոնական և թիվ 5 պոլիկլինիկաներում: Շրջայցին մասնակցում էր Լոռու մարզպետի աշխատակազմի առողջապահության և սոցիալական ոլորտի հարցերի վարչության պետ Ռուզաննա Պողոսյանը: Այցերի ընթացքում Արամ Ղազարյանը շրջել է համաբուժարանների աշխատասենյակներով, զրուցել է բուժաշխատողների հետ, քննարկել համաբուժարանների կարիքներն ու առաջիկա ծրագրերը: Մարզի ղեկավարը զրուցել է նաև բուժառուների հետ, հետաքրքրվել մատուցվող ծառայությունների մակարդակով և նրանց առողջական վիճակով: