Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Աշխատանքային խորհրդակցություն
08.08.2025
Լոռու մարզպետի պաշտոնակատար Հովհաննես Ավետիսյանն օգոստոսի 8-ին անցկացրել է աշխատանքային խորհրդակցություն՝ մարզպետի աշխատակազմի գլխավոր քարտուղար Կամո Աշրաֆյանի, կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարների, պատասխանատու այլ պաշտոնյաների մասնակցությամբ:
Հովհաննես Ավետիսյանը աշխատակազմին է ներկայացրել է Լոռու մարզպետի աշխատակազմի իրավաբանական բաժնի պետ Ալիկ Սահայանին, շնորհավորել նրան մրցույթը հաղթահարելու և նշանակման կապակցությամբ՝ մաղթելով աշխատանքային հաջողություններ: Վերջինս նույնպես շնորհակալություն է հայտնել վստահության համար:
Խորհրդակցության ընթացքում մարզպետի աշխատակազմի ստորաբաժանումների ղեկավարները հանդես են եկել նախորդ շաբաթվա ընթացքում իրականացված աշխատանքների վերաբերյալ հաշվետվություններով, ներկայացրել նաև առաջիկա անելիքները:
Քննարկվել են սեփական եկամուտների հավաքագրման, կրթության, առողջապահության, քաղաքաշինության, հողաշինության, գյուղատնտեսության ոլորտներում, արտաքին կապերի զարգացման, թափուր աշխատատեղերի համար անցկացվող մրցույթների պատշաճ կազմակերպման և մի շարք ուղղություններով իրականացված ու ընթացքի մեջ գտնվող աշխատանքներին առնչվող հարցեր:
Հուլիսի 31-ի դրությամբ սեփական եկամուտների կատարողականը տարեկան պլանի նկատմամբ 49.2 տոկոս է, յոթ ամսվա պլանի նկատմամբ՝ 65.6 տոկոս:
Հ. Ավետիսյանը հանձնարարել է առավել հետևողական աշխատանքներ իրականացնել հարկերի հավաքագրման ցուցանիշները բարելավելու ուղղությամբ, իրականացնել համայնքային այցեր, անցկացնել խորհրդակցություններ՝ պատասխանատու պաշտոնյաների մասնակցությամբ:
Քաղաքաշինության ոլորտում շարունակվում են մարզում իրականացվող քաղաքաշինական ծրագրերի մշտադիտարումները: Նախորդ շաբաթվա ընթաքում շինաշխատանքների մշտադիտարկում է իրականացվել մի շարք համայնքներում:
Կրթության ոլորտի հետ կապված քննարկվել են մի շարք դպրոցների կառուցմամբ, հիմնանորոգմամբ և վերանորոգմամբ պայմանավորված, ուսումնական տարվա մեկնարկին ընդառաջ, գործընթացին վերաբերող աշխատանքները պատշաճ իրականացնելու, շինարարության ընթացքում դպրոցների գույքի պահպանությունը կազմակերպելու վերաբերյալ մի շարք հարցեր:
Անդրադարձ է կատարվել նաև «Բուսաբուծության աջակցության» պետական ծրագրի մոնիտորինգի ընթացիկ արդյունքներին: Ընդհանուր առմամբ դիտարկվել է 309 տնտեսություն, արդյունքները գոհացուցիչ են եղել:
Լոռու մարզպետի պաշտոնակատարը հանձնարարել է լուրջ ուշադրություն դարձնել տարբեր գերատեսչություններից ստացված հանձնարարականների կատարման ուղղությամբ իրականացվելիք հետևողական աշխատանքներին և գրությունների ժամկետներին:
Քննարկվել նաև աշխատանքային կարգապահական հարցեր, տրվել են այլ հանձնարարականներ:



