Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՏԻԳՐԱՆ ՉՈՒԽԱՋՅԱՆԻ ԱՆՎԱՆ ԱՐՎԵՍՏԻ ԴՊՐՈՑԻ ՀԻՄՆԱԴՐՄԱՆ 50-ԱՄՅԱԿԻ ԱՌԹԻՎ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԳՐԵՐՈՎ ՊԱՐԳԵՎԱՏՐՎԵՑԻՆ ՄԻ ԽՈՒՄԲ ԵՐԱԽՏԱՎՈՐՆԵՐ

22.11.2019

 Նոյեմբերի 21-ին հանդիսավորությամբ նշվեց Վանաձորի Տիգրան Չուխաջյանի անվան արվեստի դպրոցի հիմնադրման 50-ամյակը, որի առթիվ կազմակերպվել էր տոնական միջոցառում:
Միջոցառմանն իրենց մասնակցությունն էին բերել մարզպետի տեղակալ Գայանե Մարկոսյանը, մարզպետարանի և քաղաքապետարանի պատասխանատու պաշտոնյաներ, երաժշտագետներ, արվեստի գործիչներ, հյուրեր:
Հոբելյանական տարեդարձի առիթով ողջույնի և շնորհավորանքի խոսքով հանդես եկավ Գայանե Մարկոսյանը: Դպրոցի այժմյան և արդեն վաստակած հանգստի անցած դասատուներին շնորհակալություն հայտնելով նվիրումի ու ջանադիր աշխատանքի համար՝ մարզպետի տեղակալը նշեց, որ որպես մշակույթի ոլորտը համակարգող պաշտոնյա, անկախ նրանից՝ կառույցը համայնքային ենթակայության է, թե՝ մարզային կամ պետական, պատրաստ է հաղորդակից դառալու ցանկացած մտահոգության՝ հնարավորության դեպքում աջակից լինելով դրանց լուծման հարցում:
-Շնորհակալ ենք Ձեզ, որ կրթում, գեղագիտական ու երաժշտական ճաշակ եք ձևավորում մեր երեխաների մեջ,-ասաց Գ. Մարկոսյանը:
Նա Արվեստի դպրոցի հիմնադրման 50-ամյակի և երկարամյա աշխատանքի առթիվ մարզպետի շնորհակալագրերով պարգևատրեց դասատուներ Արաքսիա Մովսեսյանին, Մարինե Հարությունյանին, Հովիկ Այվազյանին, Նելլի Քոչինյանին, Գայանե Դանիելյանին, Նարինե Կիրակոսյանին, Սոֆյա Վերանյանին, Սուսաննա Ջաղինյանին, Էմիլյա Գրիգորյանին, Իրինա Դանիելյանին:
Վանաձորի քաղաքապետարանի աշխատակազմի ղեկավար Արթուր Օհանյանը մի խումբ դասատուների հանձնեց Վանաձորի քաղաքապետի շնորհավորագրեր: Դպրոցին շնորհավորական պատվոգիր հանձնվեց նաև ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից:
Ներկաները հնարավորություն ունեցան միջոցառման ողջ ընթացքում վայելելու դպրոցի սաների և դասատուների կատարումները:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 17:22:59