Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ԳԱՅԱՆԵ ՄԱՐԿՈՍՅԱՆ. «ԼՈՒՐՋ ԹԵՐԱՑՈՒՄՆԵՐԸ ՎԱՏ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԱՐԴՅՈՒՆՔ ԵՆ»

20.11.2019

 Լոռու մարզի համայնքների հարկերի հավաքագրման ցուցանիշերը շարունակում են առաջնային տեղ գրավել մարզային իշխանությունների օրակարգում, քանզի սեփական եկամուտների պատշաճ հավաքագրումը համայնքների ղեկավարների պարտադիր լիազորությունն է, որը նրանցից շատերը չեն շտապում պարտադիր կերպով իրականացնել՝ որպես պատճառաբանություն ներկայացնելով մի շարք օբյեկտիվ և սուբյեկտիվ հանգամանքներ:
Այսօր մարզի մի խումբ համայնքների ղեկավարների մասնակցությամբ հրավիրված խորհրդակցությանը մարզպետի տեղակալ Գայանե Մարկոսյանը փորձեց պարզել՝ ի՞նչ խանգարող հանգամանքեր և խոչընդոտներ են առկա գործընթացը պահանջներին համապատասխան իրականացնելու համար: Քննարկմանը ներկա էին նաև մարզպետարանի պատասխանատու այլ պաշտոնյաներ:
Մարզպետի տեղակալը ներկայացրեց Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության, ինչպես նաև մարզային իշխանությունների հստակ դիրքորոշումն այս հարցում. այն համայնքների ղեկավարներն, ովքեր թերանում են կատարելու իրենց պարտադիր լիազորություններն, ուրեմն՝ իրենց տեղում չեն:
Հրավիրված համայնքների ղեկավարներին ներկայացվեց նրանց ղեկավարած համայնքների սեփական եկամուտների կատարողականները տարեկան պլանների նկատմամբ՝ նոյեմբերի 15-ի դրությամբ: Նշված ժամանակահատվածում, օրինակ, Ստեփանավանի կատարողականը կազմել է 82.2 տոկոս, Գյուլլագարակինը՝ 69.5, Մեծավանինը՝ 81.2, Սարչապետինը 72.1, Ալավերդունը՝ 71.9, Ախթալայինը՝ 96.4, Դսեղինը՝ 80.2, Չկալովինը՝ 56.2, Օձունինը՝ 76.3 տոկոս: Գրեթե բոլոր համայնքներում լուրջ թերացումներ կան հատկապես հողի հարկի և աղբահանության վարձավճարների գծով: Համայնքապետերը, որպես պատճառաբանություններ, նշեցին բնակիչների բացակայությունները, բազաների ճշգրտման անհրաժետությունը, մինչդեռ Գայանե Մարկոսյանը հատկապես լուրջ թերացումները որակեց որպես վատ աշխատանքի արդյունք: Նա կարևորեց հատկապես իրատեսական բյուջեների կազմումը, ինչպես նաև տարեցտարի բազաների ճշգրտումը:
Որպես օրինակ՝ մատնանշվեց Լոռի Բերդ համայնքը, որի ղեկավար Արայիկ Ներսիսյանի ջանքերով համայնքի կատարողականը նշված ժամանակահատվածում արդեն շուրջ 105 տոկոս է:
Ամրագրվեցին հստակ ցուցանիշեր, որին պետք է փորձեն հասնել համայնքները մինչև դեկտեմբերի 1-ը, ապա նաև՝ մինչև տարեվերջ ընկած ժամանակահատվածներում:
-Արդյունքներին հետևելու եմ ամենօրյա ռեժիմով,-ասաց փոխմարզպետը:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 17:22:59