Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀԻՄՆԱՆՈՐՈԳՎՈՒՄ ԵՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՀՐՇԵՋ-ՓՐԿԱՐԱՐԱԿԱՆ ԵՐԵՔ ԿԱՅԱՆՆԵՐԸ

19.11.2019

 ՀՀ կառավարության որոշմամբ Լոռու մարզի հրշեջ փրկարարական երեք՝ Թումանյանի, Տաշիրի և Գուգարքի կայաններում իրականացվում են հիմնանորոգման աշխատանքներ:
Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը մարզային փրկարարական վարչության պետ, գնդապետ Սերոբ Գաբրիելյանի ուղեկցությամբ եղավ հիմնանորոգվող շինհրապարակներում, ծանոթացավ աշխատանքների ընթացքին, հանդիպեց շինարարական ընկերությունների ղեկավարներին՝ նրանց ևս մեկ անգամ հորդորելով, աշխատանքներն իրականացնել որակյալ և հատկապես ժամկետներում, քանի որ անհրաժեշտ է օր առաջ աշխատանքային բարենպաստ պայմաններ ապահովել իրենց կյանքն ու առողջությունը վտանգող փրկարարների համար:
Մարզի ղեկավարը տարբեր առիթներով մշտապես կարևորել ու բարձր է գնահատել փրկարարին ու նրա աշխատանքը, այն համարելով առաջին հերթին առաքելություն, ուստի կառավարության հերթական նախաձեռնությունը Անդրեյ Ղուկասյանը համարում է արժանի և վաստակած պարգև ու վստահեցնում, որ իշխանության օրակարգում է մնալու ոլորտի բարեփոխումների խնդիրը:
Վարչության պետի խոսքով Ստեփանավանի հրշեջ փրկարարական կայանը գործում է տնակային պայմաններում և օրակարգում է դրա տեղափոխման հարցը: Սպիտակ համայնքում իրականացվել է հողհատկացում և 2020 թվականի ընթացքում Սպիտակի փրկարարական ջոկատը կտեղափոխվի նոր մասնաշենք:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-23 15:20:53