Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Հայտարարություն 12.02.2019
Հարգելի՛ քաղաքացիներ, «Հորիզոն-95» ՍՊԸ-ն տեղեկացնում է, որ Մ 6 միջպետական ճանապարհին կատարվելիք ժայռապայթեցման աշխատանքների կապակցությամբ Թումանյան քաղաքից մինչև Սանահին կայարան ընկած ճանապարհահատվածի փակումը տեղափոխվել է և կիրականացվի փետրվարի 13-ին ժամը 10.00-ից մինչև ժամը 19.00։

Ցանկացած դեպքի կապակցությամբ պետք է բացառվի սուբյեկտիվ մոտեցման գործոնը. Լոռու մարզպետ 12.02.2019
Փետրվարի 12-ին Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանն անցկացրեց աշխատանքային հերթական խորհրդակցությունը փոխմարզպետ Սերգեյ Սարուխանյանի, մարզպետարանի կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարների, պատասխանատու այլ պաշտոնյաների մասնակցությամբ:

Նախնական հավանության արժանացավ 7 ծրագիր 11.02.2019
Այսօր մարզպետարանի դահլիճում անցկացվեց Զբաղվածության աջակցության Լոռու մարզային հանձնաժողվի նիստը, որը վարում էր հանձնաժողվի նախագահ, Լոռու մարզպետի տեղակալ Արշակ Հովսեփյանը: Նպատակը «Վարձատրվող հասարակական աշխատանքների կազմակերպման միջոցով գործազուրկների ժամանակավոր զբաղվածության ապահովման» 2019թ. ծրագրային առաջարկությունների ներկայացումն էր:

Հայտարարություն 08.02.2019
Հարգելի քաղաքացիներ, «Հորիզոն-95» ՍՊԸ-ն տեղեկացնում է, որ Մ6 միջպետական ճանապարհին կատարվելիք ժայռապայթեցման աշխատանքների կապակցությամբ Թումանյան քաղաքից մինչև Սանահին կայարան ընկած ճանապարհահատվածը փետրվարի 12-ին փակ է լինելու ժամը 14.00-ից մինչև ժամը 20.00:

Հաշվետվություն ներկայացրեց Շնող համայնքի ղեկավարը 08.02.2019
Փետրվարի 7-ին Լոռու մարզպետի տեղակալ Արշակ Հովսեփյանը մարզպետարանի պատասխանատու պաշտոնյաների ուղեկցությամբ եղավ Շնող խոշորացված համայնքում՝ ներկա գտնվելով ավագանու նիստին: Համայնքի ղեկավար Դավիթ Ղումաշյանը ներկայացրեց տարեկան հաշվետվություն՝ անդրադառնալով բյուջեի ծախսային և եկամտային մասերին, տարեկան աշխատանքային պլանով նախատեսված աշխատանքների կատարմանը:

Փետրվարի 6-ին Enterprise Incubator Foundation (EIF)-ը՝ համատեղ #LOFT-ի, կազմակերպել էր «Վերադարձ դեպի մարզ. համաչափ զարգացում տեխնոլոգիաների միջոցով» թեմայով հանդիպում-քննարկում, որին մասնակցեց նաև մարզպետ Անդրեյ Ղուկասյանը։ Հանդիպմանը ներկա էին նաև «Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի» մարզերում տեխնոլոգիական ծրագրերի զարգացման ղեկավար Ամալյա Եղոյանը, ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Կարինե Ավետիսյանը, Վայոց ձորի մարզպետ Տրդատ Սարգսյանը, Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը, «Լոֆթ»-ի գլխավոր տնօրեն Արևիկ Համբարձումյանը: