Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Փոխմարզպետ Գայանե Մարկոսյանն այցելեց ապրիլյան պատերազմի օրերին վիրավորված զինծառայող Վարժիկ Համբարյանին

15.07.2019

Այսօր Լոռու մարզպետի տեղակալ Գայանե Մարկոսյանը մարզպետարանի զորահավաքային նախապատրաստության բաժնի պետ Սպարտակ Ղուբաթյանի ուղեկցությամբ եղավ Վանաձորում բնակվող 2016թ. ապրիլյան պատերազմի օրերին վիրավորված զինծառայող Վարժիկ Համբարյանի բնակարանում՝ նրա առողջական վիճակով հետաքրքրվելու և մարզի ղեկավարի կողմից դրամական աջակցություն հանձնելու նպատակով:

Վարժիկը և մայրը տեղեկացրեցին, որ բուժումներն ընթացքի մեջ են, այդ իսկ պատճառով Վարժիկը ժամանակավորապես դադարեցրել է աշխատանքային գործունեությունը, քանի որ աշխատանքը բուժման ընթացքի հետ անհամատեղելի է եղել:

Գ. Մարկոսյանն, իր և մարզի ղեկավարի անունից զորակցություն հայտնելով երիտասարդին, պատրաստակամություն հայտնեց, առողջական վիճակի բարելավումից հետո աջակցել նաև աշխատանք գտնելու, ինչպես նաև  բոլոր այն հարցերում, որոնք մարզպետի և մարզպետարանի իրավասության ներքո են:

-Արցախյան պատերազմի բոլոր նահատակ հերոսների ընտանիքները, մասնակիցները մարզի ղեկավարի առանձնահատուկ ուշադրության կենտրոնում են: Պատրաստ ենք ձեր կողքին լինելու նաև հետագայում,- ասաց Գ. Մարկոսյանը՝ առաջարկելով անհրաժեշտության դեպքում անմիջապես կապ հաստատել մարզպետարանի հետ:

Համբարյաններն իրենց երախտագիտությունը փոխանցեցին մարզի ղեկավարին հոգատար վերաբերմունքի համար:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 17:22:59