Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Հեռուստամարաթոնի ընթացքում հավաքված միջոցները կուղղվեն նաև Լոռու մարզ

25.11.2019

 Նոյեմբերի 28-ին «Հայաստան» համահայկական հիմնադրամը կանցկացնի ազգային նվիրատվության 22-րդ հեռուստամարաթոնը՝ «Ես իմ անուշ Հայաստանին. կենարար ջուր և արև համայնքներին» խորագրի ներքո, որն ուղիղ հեռարձակմամբ կմեկնարկի ժամը 22.00-ին՝ Հայաստանի հանրային հեռուստաընկերությամբ:
Հեռուստամարաթոնի ընթացքում հավաքված միջոցները 2020թ.-ին կուղղվեն նաև Լոռու մարզ: Ընդհանուր առմամբ միջոցները կնպատակաուղղվեն խմելու ջրի մատակարարման և արևային էներգիայի կիրառման ծրագրերի իրականացմանը Արցախում և Հայաստանի երեք մարզերում՝ Լոռի, Տավուշ, Շիրակ: Ծրագրերի շահառուներ կդառնան հարյուրավոր համայնքներ՝ ապահովվելով շուրջօրյա ջրամատակարարմամբ, ջեռուցմամբ ու էլեկտրաէներգիայով:
Այս տարի ևս համահայկական մարաթոնին ընդառաջ Լոռու մարզպետարանի նախաձեռնությամբ կիրականացվի մարզային դրամահավաք և հավաքված միջոցները կտրամադրվեն «Հայաստան» համահայկական հիմնադրամին:
Կազմակերպչական հարցերի քննարկման նպատակով, մարզպետարանի պատասխանատու պաշտոնյաների մասնակցությամբ այսօր խորհրդակցություն էր հրավիրել մարզպետի տեղակալ Գայանե Մարկոսյանը: Քննարկումների արդյունքում որոշում կայացվեց մարզային դրամահավաքը կազմակերպել նույն օրը՝ նոյեմբերի 28-ին՝ ժամը 11.00-19.00-ը՝ Լոռու մարզային գրադարանում:
-Վստահ եմ՝ այս տարի ևս Լոռու մարզը կառանձնանա ակտիվ մասնակցությամբ՝ իր ներդրումն ունենալով այս հայրենանվեր գործում,-ասաց Գ. Մարկոսյանը՝ կոչ անելով մարզի բոլոր համայնքներին, պետական ու մասնավոր կառույցներին և անհատ քաղաքացիներին ակտիվություն ցուցաբերել:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-23 15:20:53