Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ԱՆՑԿԱՑՎԵՑ ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ՀԱՐՑԵՐՈՎ ԶԲԱՂՎՈՂ ԼՈՌՈՒ ՄԱՐԶՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԻՍՏԸ

22.11.2019

Լոռու մարզպետարանում անցկացվեց Հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող Լոռու մարզային հանձնաժողովի նիստը, որը վարում էր մարզպետի տեղակալ Գայանե Մարկոսյանը:
Օրակարգային առաջին հարցով հանձնաժողովի քարտուղար, մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության սոցիալական ապահովության բաժնի պետ Վալերի Ջաղինյանը, տեղեկատվության ներկայացնելով նախորդ նիստին տրված հանձնարարականների վերաբերյալ, նշեց, որ դրանք կատարվել են առանց թերացումների: Հանձնաժողովի քարտուղարը նաև հայտնեց, որ ՀՀ կառավարության համապատասխան որոշմամբ հաստատվել է «Հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական ներառման 2020 թվականի տարեկան ծրագիրը և միջոցառումների ցանկը»՝ առաջարկելով հանձնաժողովի անդամներին առավել հանգամանորեն ծանոթանալ փաստաթղթին:
Տարեցների միամսյակին նվիրված «Պարգևիր ժպիտ» ամենամյա բարեգործական ակցիայի մասին ամփոփիչ ելույթով հանդես եկավ «Հայկական Կարիտաս» բարեսիրական հասարակական կազմակերպության «Տնային խնամք միայնակ ծերերին» ծրագրի Վանաձորի համակարգող Հասմիկ Հովսեփյանը: Նա տեղեկացրեց, որ ակցիային մասնակցել է 20 անհատ, 11 կոլեկտիվ, մասնակից են դարձել նաև հանձնաժողովի անդամներից մի քանիսը: Ընդհանուր առմամբ աջակցություն է ցուցաբերվել 33 միայնակ տարեցի: Ըստ Հ. Հովսեփյանի, թեև ակցիան ավարտվել է, բայց աջակցություն ցուցաբերել ցանկացողները շարունակում են դիմել, զանգեր ունեն անգամ արտերկրից: Ծրագիրն աննախադեպ է եղել նաև այն առումով, որ ոմանք պատրաստակամություն են հայտնել տարեցներին վերցնելու իրենց մշտական հովանավորության տակ: Կարևորելով այս նախաձեռնությունը և շնորհակալություն հայտնելով աջակցություն ցուցաբերած բոլոր անհատներին և կոլեկտիվներին՝ մարզպետի տեղակալ Գայանե Մարկոսյանը նշեց, որ մարզի ղեկավարը և իր թիմը ամենօրյա ռեժիմով զբաղվում են բոլոր սոցիալական խմբերի, այդ թվում նաև միայնակ տարեցների հիմնախնդիրներով: Հիշեցնենք նաև, որ մարզի ղեկավարը ևս պատրաստակամություն էր հայտնել իր հովանավորության տակ առնել կազմակերպության մեկ տարեց շահառուի:
Կատարված աշխատանքի համար մարզի ղեկավարի կողմից շնորհակալագրերով են պարգևատրվել «Հայկական Կարիտաս» ԲՀԿ-ի տնօրեն Գագիկ Տարասյանը, կազմակերպության «Տնային խնամք միայնակ ծերերին» ծրագրի ղեկավար Ֆլորա Սարգսյանը, «Տնային խնամք միայնակ ծերերին» ծրագրի Վանաձորի համակարգող Հասմիկ Հովսեփյանը և ծրագրի Վանաձորի սոցիալական աշխատող Կամո Եգանյան: Շնորհակալագրերը հանձնեց Գայանե Մարկոսյանը՝ համոզմունք հայտնելով, որ նոյեմբերի 15-ից դեկտեմբերի 15-ն ընկած ժամանակահատվածում հանձնաժողովի կողմից հայտարարված «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների և հիմնահարցերի լուծմանը նվիրված միամսյակի» շրջանակներում կազմակերպությունները ակտիվ կլինեն և նախաձեռնողականություն կցուցաբերեն: Նա առաջարկեց նաև դեկտեմբերի 3-ին՝ Հաշմանդամություն ունեցող անձանց միջազգային օրվա առթիվ կազմակերպվելիք միջոցառումը պատշաճ անցկացնելու նպատակով հանդես գալ նոր և հետաքրքիր գաղափարներով:
«Խաչվող ուղիներ» ՍՀԿ գործադիր տնօրեն Կամո Եգանյանը և «Հատուկ կարիքներով երեխաների սոցիալ-հոգեբանական և զարգացման ցերեկային խնամքի կենտրոն» ծրագրի ղեկավար Վահան Դավոյանը տեղեկատվության ներկայացրեցին ծրագրի շրջանակներում 2019թ. ընթացքում «Խաչվող ուղիներ» ՍՀԿ-ի կողմից իրականացված աշխատանքների մասին։
Քննարկվեցին նաև մի շարք այլ հարցեր, եղան հայտարարություններ:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-28 17:54:09