Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Կայացավ «Սպորտլանդիա» մարզական միջոցառման մարզային փուլը

Կայացավ «Սպորտլանդիա» մարզական միջոցառման մարզային փուլը 29.04.2019

Ապրիլի 23-ին(1-3-րդ դասարաններ) և ապրիլի 26-ին(4-7-րդ դասարաններ) Վանաձորում անցկացվեց Հայաստանի Հանրապետության մարզերի, Երևան քաղաքի և Արցախի Հանրապետության հանրակրթական դպրոցների 1-3-րդ և 4-7-րդ դասարանների աշակերտների միջև անցկացվող «Սպորտլանդիա» մարզական միջոցառման մարզային փուլը: Մրցանակային տեղերի համար ծավալվեց լարված մրցապայքար:

Քննարկում «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության մասին» օրենքի կիրարկման շուրջ

Քննարկում «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության մասին» օրենքի կիրարկման շուրջ 26.04.2019

Լոռու մարզպետարանում տեղի ունեցավ միջգերատեսչական հանդիպում «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության մասին» օրենքի կիրարկման շուրջ:

Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանի ուղերձը Քաղաքացու օրվա կապակցությամբ

Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանի ուղերձը Քաղաքացու օրվա կապակցությամբ 26.04.2019

Սիրելի՛ լոռեցիներ, Հայկական տոնացույցը համալրվեց մեզ համար շատ կարևոր ևս մեկ տոնով և այն այսուհետ ու ընդմիշտ համայն հայությամբ նշելու ենք որպես Հայաստանի Հանրապետության հպարտ քաղաքացիների անկոտրում կամքի առհավատչյա:

Աշխատանքների մոնիտորինգ է իրականացվում

Աշխատանքների մոնիտորինգ է իրականացվում 23.04.2019

ՀՀ կառավարության համապատասխան որոշմամբ հաստատված Հավելված 21-ի պահանջներին համապատասխան և Լոռու մարզպետի այս տարվա փետրվարի 21-ի, թիվ 62-Ա որոշմամբ հաստատվել են «Վարձատրվող հասարակական աշխատանքների կազմակերպման միջոցով գործազուրկների ժամանակավոր զբաղվածության ապահովման» ծրագրերը: 2019թ. ապրիլի 22-ին Լոռու մարզի զբաղվածության աջակցության մարզային հանձնաժողովի անդամներ, Վանաձորի զբաղվածության տարածքային կենտրոնի տնօրեն Արա Առաքելյանը, ՀՀ Լոռու մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետ Արթուր Մխիթարյանը, նույն վարչության սոցիալական ապահովության բաժնի պետ, Գուգարքի տարածաշրջանում իրականացվող ծրագերրի խորհրդատու Վալերի Ջաղինյանը մշտադիտարկում անցկացրին Ազնվաձոր և Դարպաս համայնքներում՝ հընթացս ստուգելով իրականացվող աշխատանքները:

Անցկացվեց ընթերցման հանրապետական օլիմպիադայի մարզային փուլը 23.04.2019

Վանաձորի Հովհ. Թումանյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցում կայացավ Երևանի «Անտարես» հրատարակչության նախաձեռնած ընթերցման հանրապետական օլիմպիադայի 2019 թվականի մարզային փուլը: Հանձնաժողովի նախագահն էր Լոռու մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության կրթության բաժնի պետ Գարիկ Տոնոյանը:

Նախարար Սուրեն Պապիկյանն ու մարզպետները Կապանում այցելել են «Լամաքս» ընկերության արտադրամասեր

Նախարար Սուրեն Պապիկյանն ու մարզպետները Կապանում այցելել են «Լամաքս» ընկերության արտադրամասեր 22.04.2019

Աշխատանքային այցի շրջանակում ապրիլի 19-ին ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը և ՀՀ 10 մարզպետները Կապանում այցելել են «Լամաքս» գրուպ ՍՊԸ-ին պատկանող «Վամաքս», «Մարիլա», «Պորկպրոդ» ընկերությունների արտադրամասեր, ծանոթացել կաթի և մսի արտադրության ու վերամշակման պայմաններին։ Շրջայցի ընթացքում նախարար Սուրեն Պապիկյանը հետաքրքրվել է արտադրամասերի աշխատանքներով, մսամթերքի և կաթնամթերքի արտադրության որակի և իրացման խնդիրներով, զարգացման հետագա ծրագրերով։

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-11-14 15:29:35