Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

«ՎԱՐԴԱՎԱՌԻ ՏՈՆ»-ը՝ Օձունում

29.07.2019

 «Պետական աջակցություն մշակութային միջոցառումներին» ծրագրի շրջանակներում ամենամայա «Վարդավառի տոն» տոնակատարությունն անցկացվեց հուլիսի 27-ին՝ Օձունում, որին իր մասնակցությունն էր բերել նաև Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը:
Այն ևս նվիրված էր Հովհաննես Թումանյանի և Կոմիտասի 150-ամյա հոբեյաններին: Միջոցառումը կազմակերպվել է Լոռու մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության մշակույթի և սպորտի բաժնի ջանքերով:
Միջոցառումների մեկնարկը տրվեց թատերականացված տեսարանով. Հովհաննես Թումանյանի և Կոմիտասի կերպարներով իրենց ողջույնի խոսքը ներկաներին հղեցին դերասաններ Մայիս Սարգսյանը և Լևոն Զաքարյանը:
Ապա ողջույնի խոսքով հանդես եկավ մարզի ղեկավարը: Նա կարևորեց նմանատիպ միջոցառումների կազմակերպումը ոչ միայն ավանդական ծեսերն ու ավանդույթները պահպանելու, այլև մարզը ներկայանալի դարձնելու և առավել մեծ թվով զբոսաշրջիկներ ներգրավելու առումով:
Տոնի առանձնահատկությունների և կարևորության մասին խոսեց նաև մշակույթի և սպորտի բաժնի առաջատար մասնագետ Մհեր Մելիքյանը:
Սուրբ Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ Տեր-Վրթանես Բաղալյանի օրհնության խոսքից հետո կատարումներով հանդես եկան մարզի գեղարվեստական խմբերը և անհատ կատարողներ: Ելույթներով հանդես եկան Ալավերդու դհոլահարներ համույթը, Լեռնապատի պարային համույթը, Սպիտակի Աշուղ Ջիվանու դպրոցի սաները, Վանաձորի «Մարգարիտներ» պարային համույթը, Մեծավանի «Ալաշկերտ» պարային համույթը, Մեծավանից երգչուհի Լաուրա Սարգսյանը, Վանաձորի «Փայլող աստղեր» պարային համույթը,Վանաձորի «Լի–Մե» վոկալ ստուդիայի սաները, Շահումյանի պարային համույթը, Տաշիրի «Շուշաններ» պարային համույթը, Ալավերդու «Լազուր» ժող. գործիքների համույթը, Ստեփանավանի «Անի» պարային համույթը, Վանաձորից երգչուհի Անի Տիրացույանը,Վանաձորից մենապարուհի Աննա Տեր-Օհանյանը:
Ներկաները բարձր տրամադրությամբ վայելեցին միջոցառումը:
Ավանդույթի համաձայն մատուցվեց նաև Սուրբ մատաղ:


← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 12:05:51