Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

2019թ․ առաջին չորս ամիսներին համայնքների սեփական եկամուտներն աճել են շուրջ 2 մլրդ դրամով․ նախարար Պապիկյան

2019թ․ առաջին չորս ամիսներին համայնքների սեփական եկամուտներն աճել են շուրջ 2 մլրդ դրամով․ նախարար Պապիկյան 08.05.2019

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել ՀՀ մարզպետների մասնակցությամբ։ Խորհրդակցությանը ներկա է գտնվել նաև Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը: Հանդիպման ընթացքում քննարկվել են մարզային և համայնքային արդիական նշանակության հարցերի լայն շրջանակ։

Մոտկորի շրջանի զարգացմանն ուղղված ծրագիրը քննարկվեց շահագրգիռ կողմերի մասնակցությամբ

Մոտկորի շրջանի զարգացմանն ուղղված ծրագիրը քննարկվեց շահագրգիռ կողմերի մասնակցությամբ 08.05.2019

Մայիսի 8-ին մարզպետ Անդրեյ Ղուկասյանն ընդունեց ՀՀ տարածքային կառավարման և զարգացման փոխնախարար Վաչե Տերտերյանին, Տեղական ինքնակառավարման քաղաքականության վարչության պետ Աշոտ Գիլոյանին, Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Սուսաննա Սաֆարյանին, «Եվրասիական համագործակցության», «Մաթևոսյան» հիմնադրամների, Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (ԳՄՀԸ/GIZ) զբոսաշրջության ծրագրերի ներկայացուցիչներին: Հանդիպմանը մասնակցում էին նաև մարզպետարանի պաշտոնյաներ:

Լոռու մարզային փրկարարական վարչությանը տրամադրվեց 5 հրշեջ ISUZU մակնիշի ավտոբաք և մեկ ավտոսանդուղք

Լոռու մարզային փրկարարական վարչությանը տրամադրվեց 5 հրշեջ ISUZU մակնիշի ավտոբաք և մեկ ավտոսանդուղք 07.05.2019

Մայիսի 6-ին Արտակարգ իրավիճակների նախարարության շարահրապարակում տեղի ունեցավ 14 հրշեջ ավտոմեքենայի, 3 ավտոսանդուղքի և 1 կարգավար մեքենայի՝ ԱԻ նախարարությանը հանձնման հանդիսավոր արարողությունը, որն ուղղված էր Հայաստանում աղետների կանխարգելմանը, առաջնային շրջաններ հանդիսացող Լոռու, Շիրակի և Սյունիքի մարզերի փրկարար ստորաբաժանումների տեխնիկական հագեցմանը:

Մարզպետը շնորհավորագիր հանձնեց Հրաչիկ Ղազարյանին ծննդյան 80-ամյա տարեդարձի առթիվ

Մարզպետը շնորհավորագիր հանձնեց Հրաչիկ Ղազարյանին ծննդյան 80-ամյա տարեդարձի առթիվ 06.05.2019

Քիմիական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՎՊՀ քիմիայի ամբիոնի դասախոս Հրաչիկ Ղազարյանի 80-ամյա հոբելյանական տարեդարձի առթիվ հրավիրված հանդիսավոր նիստին ներկա էին նաև Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը, մարզպետարանի այլ պաշտոնյաներ: Մարզպետ Ա. Ղուկասյանն իր ողջունի և շնորհավորանքի խոսքում բարձր գնահատեց պրոֆեսորի վաստակը և շնորհակալություն հայտնեց երկար տարիների գիտամանակավարժական գործունեության, բազմաթիվ սերունդներ կրթելու համար.

2019թ. մշակույթի եվրոպական մայրաքաղաք Պլովդիվը հայ երիտասարդ լուսանկարչի տեսախցիկի միջոցով

2019թ. մշակույթի եվրոպական մայրաքաղաք Պլովդիվը հայ երիտասարդ լուսանկարչի տեսախցիկի միջոցով 06.05.2019

Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը ներկա գտնվեց Վանաձորի կերպարվեստի թանգարանում ՀՀ Բուլղարիայի Հանրապետության դեսպանատան նախաձեռնությամբ և Վանաձորի քաղաքապետարանի հետ համագործակցությամբ «2019թ. մշակույթի եվրոպական մայրաքաղաք Պլովդիվը հայ երիտասարդ լուսանկարչի տեսախցիկի միջոցով» խորագիրը կրող ցուցահանդեսի բացմանը: Ցուցահանդեսում ներկայացված էին հայ երիտասարդ լուսանկարիչ Րաֆֆի Յուրեջյանի գործերը:

Մարզպետը ներկա կգտնվի «Լոռի» ֆուտբոլային թիմի խաղին

Մարզպետը ներկա կգտնվի «Լոռի» ֆուտբոլային թիմի խաղին 06.05.2019

Մարզպետ Անդրեյ Ղուկասյանը հյուրընկալել էր «Լոռի» ֆուտբոլային ակումբի ադմինիստրատիվ տնօրեն Արամայիս Ուլիխանյանին, կոմերցիոն տնօրեն Սամվել Բեկթաշյանին և մամուլի ծառայության ղեկավար Դավիթ Գալստյանին: Վերջիններս տեղեկացրեցին, որ մայիսի 8-ին՝ 19:30-ին, Երևանի «Բանանց» մարզադաշտում տեղի կունենա ֆուտբոլի գավաթի խաղարկության եզրափակիչ փուլը՝ «Ալաշկերտ» - «Լոռի» խաղը՝ մարզի ղեկավարին սիրով հրավիրելով ներկա գտնվել «Լոռի» թիմի համար այս չափազանց կարևոր խաղին, ներկայությամբ ոգևորել ու զորակցել: Նրանք նաև հայտնեցին, որ նույն օրը, ժամը 13.30-ին թվով 25 գազել մակնիշի ավտոմեքենաներ անվճար կշարժվեն դեպի Երևան՝ տեղափոխելով թիմի երկրպագուներին:

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-07-11 18:11:19