Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

«ՇՈՂ» ՑԵՐԵԿԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ ՄԱՐԶԻ ՂԵԿԱՎԱՐԸ ԾԱՆՈԹԱՑԱՎ ՇԱՀԱՌՈՒ ԵՐԵԽԱՆԵՐԻ ԵՎ ՆՐԱՆՑ ԾՆՈՂՆԵՐԻ ՀԵՏ

02.10.2019

Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը հոկտեմբերի 1-ին այցելեց Վանաձորի «Շող» երեխաների ցերեկային կենտրոն: Ամերիկայի Հայ Ավետարանչական Ընկերակցության Հայաստանի ներկայացուցիչ Հարութ Ներսեսյանը մարզի ղեկավարին ներկայացրեց Հայաստանի Հանրապետությունում ընկերակցության ծավալած գործունեությունը, մասնավորապես երեխաների խնամքի և պաշտպանության ոլորտում իրականացվող ցերեկային կենտրոնների կատարած համալիր աշխատանքը, և իհարկե «Շող» կենտրոնի կարևոր առաքելությունը:

Հանդիպմանը ներկա էին նաև ընկերակցության ներկայացուցչի տեղակալ Արեն Դեյիրմենջյանը, սոցիալական ծրագրերի բաժնի ղեկավար Քրիստինա Սիմոնյանը, ԱՀԱԸ Վանաձորի գրասենյակի ներկայացուցիչներ: Հյուրերը շրջայց կատարեցին կենտրոնում, ծանոթացան ծրագրերին, մատուցվող ծառայություններին, շփվեցին շահառուների հետ:
Երեխաները զրուցեցին մարզի ղեկավարի հետ, պատմեցին իրենց առօրյայի մասին, ցուցադրեցին իրենց և ծնողների ձեռքի աշխատանքները: Հանդիպումն ամփոփվեց քննարկմամբ: Անդրեյ Ղուկասյանն իր գոհունակությունն հայտնեց կենտրոնի կողմից խոցելի ընտանիքների հետ տարիներ շարունակ իրականացվող աշխատանքներից՝ պատրաստակամություն հայտնելով սերտորեն համագործակցել: Մարզպետը խորհուրդ տվեց ծնողավարության հմտություններին ուղղված դասընթացներին ներգրավել նաև հայրերին:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-28 17:54:09