Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Հանդիսավորությամբ նշվեց բուժաշխատողի օրը

Հանդիսավորությամբ նշվեց բուժաշխատողի օրը 21.06.2019

Հունիսի 21-ին Լոռու մարզպետարանի նախաձեռնությամբ Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնում հանդիսավորությամբ նշվեց Բուժաշխատողի օրը: Ավանդական դարձած այս գեղեցիկ միջոցառումը ևս մեկ հնարավորություն էր մեծարելու և շնորհավորելու մարզի բուժաշխատողներին, նրանց ուղղված երախտիքի խոսքեր հնչեցնելու: Հանդիսությանը ներկա էին մարզպետ Անդրեյ Ղուկասյանը, մարզային և քաղաքային իշխանությունների ներկայացուցիչներ, բուժաշխատողներ, հյուրեր: Միջոցառումը վարում էին Տարոն Դանիելյանը և Գրիշա Հարությունյանը: Մարզի բուժաշխատողներին իր ողջունի և շնորհավորանքի խոսքը հղեց մարզպետ Անդրեյ Ղուկասյանը: Նա մարզի առողջապահական համակարգի աշխատողներին բարեմաղթեց քաջառողջություն և աշխատանքային հաջողություններ.

Տնտեսվարողներն իրազեկվեցին օրենսդրական նորությունների, փոփոխությունների և տեխնիկական կանոնակարգերի մասին

Տնտեսվարողներն իրազեկվեցին օրենսդրական նորությունների, փոփոխությունների և տեխնիկական կանոնակարգերի մասին 21.06.2019

Հունիսի 21-ին Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը Լոռու մարզպետարանի զարգացման ծրագրերի, զբոսաշրջության և վերլուծության բաժնի հետ համագործակցությամբ Լոռու մարզպետարանում անցկացրեց իրազեկում-հանդիպում՝ մարզի ոչ պարենային արտադրանքի մեծածախ ու մանրածախ առևտրով զբաղվող տնտեսվարողների մասնակցությամբ: Հանդիպման նպատակը տնտեսվարողներին իրազեկելն էր օրենսդրական նորությունների, փոփոխությունների և տեխնիկական կանոնակարգերի մասին:

Դասընթաց-խորհրդատվություն՝ համայնքների վարչական տվյալների շտեմարանների մշակման աշխատանքների վերաբերյալ

Դասընթաց-խորհրդատվություն՝ համայնքների վարչական տվյալների շտեմարանների մշակման աշխատանքների վերաբերյալ 20.06.2019

Հունիսի 19-ին Լոռու մարզպետարանի Զարգացման ծրագրերի, զբոսաշրջության և վերլուծության բաժնի, Տի և ՀԳՄ հարցերով վարչության նախաձեռնությամբ կազմակերպվել էր դասընթաց-խորհրդատվություն համայնքների վարչական տվյալների շտեմարանների մշակման աշխատանքների վերաբերյալ, որին մասնակցում էին համայնքների պատասխանատու աշխատակիցներ:

Քաղաքացիների ընդունելություն

Քաղաքացիների ընդունելություն 20.06.2019

Հունիսի 20-ին Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանն անցկացեց քաղաքացիների ընդունելություն, որին մասնակցեց շուրջ 50 քաղաքացի Վանաձորից և մարզի գրեթե բոլոր տարածարջաններից: Գերակշռում էին անձնական բնույթի, առողջապահական, ֆինանսական աջակցության, աշխատանքի տեղավորման, բնակապահովման՝ այդ թվում բնակարանային պայմանների բարելավման վերաբերյալ և խնդիրները:

Ճամբար մեկնեց դպրոցականների առաջին հերթափոխը

Ճամբար մեկնեց դպրոցականների առաջին հերթափոխը 19.06.2019

Այսօր վաղ առավոտյան Հանքավանի «Լուսաբաց» ճամբար մեկնեց մարզի դպրոցականների առաջին հերթափոխը՝ 100 երեխա: Լոռու մարզի դպրոցականները 2019 թ. ամառային ճամբարներում իրենց հանգիստը կանցկացնեն ՀՀ կառավարության կողմից իրականացվող դպրոցականների ամառային հանգստի կազմակերպման ծրագրի շրջանակներում: Վերջինս իրականացվում է երեք հերթափոխով, յուրաքանչյուր հերթափոխը՝ 20 օր տևողությամբ: Ծրագրում ընդգրկված են զոհված, հաշմանդամ դարձած զինծառայողների, ծնողազուրկ, սակավ ապահովված, բազմազավակ ընտանիքների դպրոցահասակ 7-13տարեկան երեխաներ:

Մարզի ղեկավարը պարգևատրեց հաղթանակներ գրանցած մարզիկներին

Մարզի ղեկավարը պարգևատրեց հաղթանակներ գրանցած մարզիկներին 19.06.2019

Մարզպետ Անդրեյ Ղուկասյանն ընդունեց և շնորհավորագրերով պարգևատրեց ու դրամական պարգևներ հանձնեց ՌԴ Խանտի-Մանսիյսկ քաղաքում կայացած ԱՊՀ երկրների դպրոցականների թենիսի առաջնությունում անհատական և թիմային պայքարում հաղթող ճանաչված Հովհաննես Ջուլհակյանին, վերջինիս մարզիչ Էրիկ Կոստանյանին, Իսպանիայի Պոնտևեդրա քաղաքում կայացած ըմբշամարտի երիտասարդների Եվրոպայի առաջնության 86 կգ քաշային կարգում երկրորդ տեղ գրաված Մհեր Մարկոսյանին և մարզիչ Արամ Խանզատյանին:

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-09-15 17:44:41