Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՇԵՆԱՎԱՆՈՒՄ ՏՈՆԱԿԱՆ ՏՐԱՄԱԴՐՈՒԹՅՈՒՆ ԷՐ

21.10.2019

 Հոկտեմբերի 19-ին Շենավան համայնքում հանդիսավորությամբ նշվեց համայնքի օրը, որին իրենց մասնակցությունն էին բերել Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը, Գուգարաց թեմի առաջնորդ գերշնորհ տեր Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանը, հյուրեր, շենավանցիներ:
Մարզի ղեկավարին և մյուս հյուրերին շենավանցիները դիմավորեցին խանդավառությամբ: Միջոցառումն անցկացվեց Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու բակում:
Ողջույնի և շնորհավորանքի խոսք հղեց Անդրեյ Ղուկասյանը:
- Վստահ եմ, որ դուք հպարտանում եք ձեր անցյալով, հարուստ ժառանգությամբ և անսպառ նվիրումով ու սիրով կերտում եք ձեր համայնքի նորօրյա տարեգրությունը:
Օրը տոնի է վերածվում, երբ այստեղ բնակվող ու արարող մանուկն ու ավագն իրենց համարում են այս մեծ ու զարգացող օջախի լիարժեք անդամը: Մաղթում եմ Ձեզ, որ ապրեք անհոգ ու երջանիկ, և առօրյա հոգսերը երբեք hուսալքության առիթներ չտան,-ասաց նա:
Իր օրհնությունը շենավանցիների հղեց Սեպուհ Սրբազանը:
Միջոցառմանը ներկա լինելու համար պատվարժան հյուրերին շնորհակալություն հայտնեց և համագյուղացիներին շնորհավորեց համայնքի ղեկավար Մխիթար Մխիթարյանը:
Հնչեցին ողջույնի և շնորհավորանքի այլ ելույթներ ևս:
Շնորհանդեսի միջոցով ներկայացվեց գյուղի պատմությունը, ձեռքբերումները, ինչպես նաև հայտնի շենավանցիների կենսագրությունները, վաստակը:
Միջոցառումը հագեցած էր նաև գեղարվեստական կատարումներով: Վերջում մատուցվեց նաև Սուրբ Մատաղ:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 09:45:22