Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Լոռու մարզի հնգամարտի թիմը գրավեց պատվավոր երկրորդ տեղը

18.10.2019

 Երևանում անցկացվեցին «Հայաստանի Հանրապետության մարզերի, Երևան քաղաքի և Արցախի Հանրապետության հանրակրթական դպրոցների 8-12-րդ դասարանների աշակերտների սպարտակիադա» մարզական միջոցառման հնգամարտի հանրապետական փուլի մրցումները: Լոռու մարզի հավաքական թիմի կազմում էին 5-ական աղջիկ և տղա հնգամարտիկ: Հնգամարտը ներառում էր վազք՝ կարճ և երկար տարածություններ, ձգումներ, տեղից ցատկ և թենիսի գնդակի նետում մրցաձևերը: Լոռեցիները առանձին մրցաձևերում զբաղեցրին 3՝ առաջին, 3՝ երկրորդ և 2՝ երրորդ տեղ: Հնգամարտի ընդհանուր հաշվարկում տղաների մրցումներում հանրապետության դպրոցականների չեմպիոն հռչակվեց Շահումյան համայնքի ներկայացուցիչ Գևորգ Մանուկյանը, իսկ աղջիկների պայքարում վանաձորցի Ռաիսա Սիմոնյանը գրավեց երկրորդ տեղ:
ՀՀ 10 մարզերի, Երևանի և Արցախի Հանրապետության ընդհանուր միավորների հաշվարկում Լոռու մարզը զբաղեցրեց պատվավոր երկրորդ տեղ:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 09:45:22