Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

515 մլն դրամ՝ 9 ծրագրի համաֆինանսավորման համար

515 մլն դրամ՝ 9 ծրագրի համաֆինանսավորման համար 19.12.2024

ՀՀ կառավարության դեկտեմբերի 19-ի նիստում կայացված որոշմամբ՝ 2024 թվականի բյուջեից ՀՀ Լոռու մարզպետի աշխատակազմին հատկացվել է 515 մլն 020.9 հազար դրամ դրամ՝ 9 ծրագրի համաֆինանսավորման համար: Կառավարության նիստին մասնակցել է Լոռու մարզպետ Արամ Ղազարյանը: Համաֆինանսավորվող ծրագրերն են՝ 1.Վանաձոր համայնքի Վանաձոր բնակավայրի թիվ 8 տնակային մանկապարտեզի շենքի կառուցում(2-րդ փուլ)՝ 214 մլն 689.4 հազար դրամ: 2.Ախթալա համայնքի Նեղոց գյուղի և Ախթալա քաղաքի կենտրոնական խաղահրապարակների, Ճոճկան գյուղում Հայրենական Մեծ պատերազմի զոհերի հուշարձանի տարածքի վերակառուցում՝ 14 մլն 688.8 հազար դրամ:

Աշխատանքային խորհրդակցություն

Աշխատանքային խորհրդակցություն 17.12.2024

Դեկտեմբերի 16-ին Լոռու մարզպետ Արամ Ղազարյանն անցկացրել է աշխատանքային խորհրդակցություն՝ մարզպետի տեղակալ Հովհաննես Ավետիսյանի, աշխատակազմի պատասխանատու պաշտոնյաների, կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարների մասնակցությամբ: Խորհրդակցության ընթացքում անդրադարձ է կատարվել նախորդ շաբաթվա ընթացքում իրականացված աշխատանքներին, տրված հանձնարարականների կատարման ընթացքին: Մարզի ղեկավարին է ներկայացվել համայնքների սեփական եկամուտների հավաքագրման ընթացքը դեկտեմբերի 16-ի դրությամբ. մարզի կատարողականը պլանի դիմաց կազմում է 98.8 տոկոս: Ա.Ղազարյանը հանձնարարել է շարունակել հետևողական աշխատանքներ իրականացնել ցուցանիշը 100 և ավելի տոկոսի հասցնելու համար:

Խորհրդակցություն ՏԿԵ նախարարությունում

Խորհրդակցություն ՏԿԵ նախարարությունում 13.12.2024

Լոռու մարզպետ Արամ Ղազարյանը մասնակցել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում նախարար Դավիթ Խուդաթյանի գլխավորությամբ և հանրապետության մյուս մարզերի մարզպետների մասնակցությամբ անցկացված հերթական խորհրդակցությանը: Օրակարգում ընդգրկված են եղել մի շարք հարցեր: Քննարկվել են սուբվենցիոն ծրագրերի կատարման ընթացքը, կատարողական ցուցանիշները, ինչպես նաև 2025 թվականի սուբվենցիոն ծրագրերի ամբողջական փաթեթների ներկայացման պահանջի կատարման հետ կապված աշխատանքային հարցեր: Քննարկվել են համայնքների սեփական եկամուտների հավաքագրման արդյունքները, նախարարության ֆինանսական ոլորտի պատասխանատուները ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանին զեկուցել են տարվա ցուցանիշները:

Մարզի ղեկավարն  ընդգծել է անտառտնտեսություններում առավել խիստ վերահսկողութուն իրականացնելու անհրաժեշտությունը

Մարզի ղեկավարն ընդգծել է անտառտնտեսություններում առավել խիստ վերահսկողութուն իրականացնելու անհրաժեշտությունը 13.12.2024

Լոռու մարզպետ Արամ Ղազարյանը դեկտեմբերի 13-ին խորհրդակցություն է անցկացրել ՀՀ Շրջակա միջավայրի նախարարության էկոպարեկային ծառայության Լոռու մարզային վարչության տեղամասերի, նախարարության «Հայանտառ»ՊՈԱԿ-ի Լոռու մարզի Վանաձորի, Տաշիրի, Ստեփանավանի, Թումանյանի, Ջիլիզայի անտառնտեսությունների ղեկավարների մասնակցությամբ: Քննարկմանը ներկա են եղել նաև Լոռու մարզպետի տեղակալ Գոռ Ասրյանը, Լոռու մարզպետի աշխատակազմի գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության վարչության պետ Արուս Թումանյանը: Հանդիպման նպատակը մարզի անտառտնտեսություններում արձանագրվող ապօրինի ծառահատումների դեպքերի վերաբերյալ քննարկումն էր՝ խնդիրների վերհանման և արձանագրվող դեպքերը հնարավորինս նվազեցնելու կամ բացառելու համար:

8.7 միլիոն դրամ՝ «Լերմոնտովո խոշորացված համայնքի փողոցների վերանորոգում՝ ասֆալտի շերտի վերականգնում» ծրագրի ֆինանսավորման համար

8.7 միլիոն դրամ՝ «Լերմոնտովո խոշորացված համայնքի փողոցների վերանորոգում՝ ասֆալտի շերտի վերականգնում» ծրագրի ֆինանսավորման համար 12.12.2024

ՀՀ կառավարության դեկտեմբերի 12-ի նիստում կայացված որոշմամբ՝ 2024 թվականի բյուջեից ՀՀ Լոռու մարզպետի աշխատակազմին հատկացվել է 8.7 միլիոն դրամ՝ «Լերմոնտովո խոշորացված համայնքի փողոցների վերանորոգում՝ ասֆալտի շերտի վերականգնում» ծրագրի ֆինանսավորման համար: Կառավարության նիստին մասնակցել է Լոռու մարզպետ Արամ Ղազարյանը:

Պարգևատրվել են ֆուտզալի մրցաշարերում առաջին տեղը գրաված թիմերը

Պարգևատրվել են ֆուտզալի մրցաշարերում առաջին տեղը գրաված թիմերը 12.12.2024

Դեկտեմբերի 12-ին Լոռու մարզպետի տեղակալ Գոռ Ասրյանը Լոռու մարզպետի պատվոգրեր է հանձնել Արևաշողի միջնակարգ դպրոցի հավաքական թիմին՝ Լոռու մարզի հանրակրթական դպրոցների աշակերտների միջև անցկացված «ՀՀ Լոռու մարզպետի գավաթ - 2024» ֆուտզալի մրցաշարում առաջին տեղը գրավելու համար և Լեռնապատի միջնակարգ դպրոցի հավաքական թիմին՝ Լոռու մարզի հանրակրթական դպրոցների աշակերտների միջև 2024թ.-ին անցկացված ֆուտզալի մրցաշարի M-14 տարիքային խմբում առաջին տեղը գրավելու համար: Մրցաշարերը կազմակերպվել են ՀՀ ֆուտբոլի ֆեդերացիայի հետ համատեղ:

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-08-01 17:35:21