Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ 20.04–23.04.2020թ. ֆիզիկական և իրավաբանական անձանց կողմից խոցելի խմբերին տրամադրած նվիրատվությունների վերաբերյալ

27.04.2020

 Դարպաս համայնքում «Համբարձումյանների ընտանիք սոցիալական աջակցություն բարեգործական հիմնադրամի» սնունդ է բաժանվել համայնքի նպաստառու 98 ընտանիքի, Լեռնապատ համայնքի՝ նպաստառու թվով 137 ընտանիքի և ևս 20 անապահով ընտանիքի, Սարամեջ համայնքում նպաստառու կամ հրատապ օգնություն ստացող՝ 100 ընտանիքի:
Վանաձոր: Անհատ ձեռներեց Հովիկ Գրիգորյանի կողմից սնունդ է բաժանվել համայնքում բնակվող սոցիալապես անապահով 50 ընտանիքի:
Ալավերդի համայնքի բնակիչ Դավիթ Թորոսյանի կողմից Ալավերդու համայնքապետարանին նվիրաբերվել է ախտահանման աշխատանքների համար նախատեսված 13 սարքավորում։
Ստեփանավան: Անհատ բարերարի կողմից տրամադրվել է սննդային օգնություն Ստեփանավան համայնքի 5 բազմազավակ ընտանիքների: Համայնքապետարանի կողմից հատկացվել է օգնություն վագոն-տնակներոմ ապրող 50 ընտանիքի:
Սպիտակ: «Համբարձումյանների ընտանիք սոցիալական աջակցություն բարեգործական հիմնադրամի» կողմից 750 անապահով ընտանիքի տրամադրվել է սննդօգնություն: «Կամրջակ» ՍՊՀ-ի կողմից համաճարակի և արտակարգ դրության հետևանքով եկամտի աղբյուրից զրկված 250 ընտանիքի տրամադրվել է սննդօգնություն։

ՀՀ-ում կորոնավիրուսի համավարակի հետևանքով առաջացած սոցիալական խնդիրների մեղմման նպատակով «Կայուն դպրոցական սնունդ»հիմնադրամը, համագործակցելով Հայ օգնության ֆոնդի (ԱՅՈ հարթակի ֆոնդհայթայթման միջոցներով) և «Դե ժպտա» հասարակական կազմակերպության հետ, նախաձեռնել էր «Կայուն դպրոցական սնունդ» ծրագրի շրջանակներում ներգրավված դպրոցներում խոհանոցների աշխատակիցների համար սննդի և հիգիենիկ պարագաների փաթեթների տրամադրման միջոցառում:
Մարզպետի համակարգմամբ մարզպետարանի կողմից հավաքագրված կամավորները, մի խումբ աշխատակիցներ, նախաձեռնող կազմակերպությունների ներկայացուցիչների հետ ապրիլի 18-ին և 19-ին սննդի փաթեթները բաշխել են մարզի դպրոցների խոհանոցների 361 աշխատակցի:
Մարզպետարանի կողմից հավաքագրված կամավորները Տաշիրի տարածաշրջանում՝ 10, Կաթնաղբյուր գյուղում՝ 1 անապահով ընտանիքի և Տաշիր քաղաքում՝ 1 ինքնամեկուսացված ընտանիքի բաժանել են սնունդ:
Ընթացքի մեջ է Լոռու մարզպետարանի կողմից ինքնամեկուսացման մեջ գտնվող 100 ընտանիքի սննդի մեկամսյա պաշարի և առաջին անհրաժեշտության պարագաների տրամադրման գործընթացը:

Տեղեկատվության տրամադրումը կկրի շարունակական բնույթ:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-06 14:18:17