Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Տոնական միջոցառում՝ նվիրված Կանանց միջազգային օրվան

Տոնական միջոցառում՝ նվիրված Կանանց միջազգային օրվան 10.03.2025

Կանանց միջազգային օրվա նախօրեին տոնական միջոցառում էր կազմակերպվել Վանաձորի Էդ. Կզարթմյանի անվան երաժշտական դպրոցի դահլիճում, որին ներկա էին տարբեր բնագավառներ ներկայացնող շուրջ 200 կանայք և աղջիկներ: Նրանց շնորհավորելու էին եկել Գուգարաց թեմի առաջնորդ, գերաշնորհ տեր Հովնան եպիսկոպոս Հակոբյանը, Լոռու մարզպետի տեղակալ Հովհաննես Ավետիսյանը, Վանաձոր համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արկադի Փելեշյանը: Կանանց և աղջիկներին իր օրհնության խոսքը հղեց Գուգարաց թեմի առաջնորդը: Մարզպետ Արամ Ղազարյանի անունից ջերմ բարեմաղթանքներ հղեց Հովհաննես Ավետիսյանը. «Խորին երախտագիտության են արժանի մեր մարզը ներկայացնող շատ կանայք։ Բնականաբար, բոլորին այսօր այստեղ չէինք կարող հյուրընկալել։

Լոռու մարզպետարանում անցկացվել է քաղաքացիների հերթական ընդունելությունը

Լոռու մարզպետարանում անցկացվել է քաղաքացիների հերթական ընդունելությունը 07.03.2025

Լոռու մարզպետ Արամ Ղազարյանի հանձնարարությամբ՝ բնակիչների հրատապ խնդիրներին արագ արձագանքելու նպատակով մարզպետի տեղակալ Հովհաննես Ավետիսյանը մարտի 6-ին Լոռու մարզպետարանում անց է կացրել քաղաքացիների ընդունելություն։ Ընդունելությանը ներկա են եղել նաև մարզպետի աշխատակազմի ոլորտային պատասխանատու պաշտոնյաները: Շուրջ 25 քաղաքացիներ մարզի տարբեր համայնքներից մարզպետի աշխատակազմին են դիմել սոցիալական, առողջապահական, զբաղվածության ապահովման, համայնքային զարգացման, բնակարանային պայմանների բարելավման և այլ հարցերով:

Ստուգայցեր են իրականացվել Վարդաբլուր և Ուռուտ բնակավայրերի առողջության առաջնային պահպանման կենտրոններ

Ստուգայցեր են իրականացվել Վարդաբլուր և Ուռուտ բնակավայրերի առողջության առաջնային պահպանման կենտրոններ 06.03.2025

Լոռու մարզպետ Արամ Ղազարյանի հանձնարարությամբ մարզպետի աշխատակազմի առողջապահության և սոցիալական ոլորտի հարցերի վարչության պետ Ռուզաննա Պողոսյանը մարտի 5-ին ստուգայցեր է կատարել Ստեփանավանի տարածաշրջանի Վարդաբլուր և Ուռուտ բնակավայրերի առողջության առաջնային պահպանման կենտրոններ: Այցերի նպատակն էր գնահատել բնակչությանը մատուցվող ծառայությունների մակարդակը: Ոլորտի մարզային պատասխանատուն շրջել է համաբուժարաններում, հետևել քաղաքացիներին տրամադրվող ծառայությունների որակին, բուժհաստատությունների պայմանների և հրատապ լուծումներ պահանջող խնդիրների, կարգապահական հարցերի մասին զրուցել բուժանձնակազմերի հետ, քննարկել առաջիկա ծրագրերը:

Մեկնարկել է անհուսալի վարկեր ունեցող անձանց աջակցության ծրագիրը 05.03.2025

Փետրվարի 1-ից մեկնարկել է անհուսալի վարկեր ունեցող անձանց աջակցության ծրագիրը։ Դիմումներն ընդունվում են https://e-social.am/services հարթակում։ Ծրագրից օգտվելու քայլերի հաջորդականությունը՝ հոլովակում ՝ https://www.youtube.com/watch?v=My-2G-xucmc :

Ներկայացվել է պատվաստումային գործընթացի կարևորությունը

Ներկայացվել է պատվաստումային գործընթացի կարևորությունը 05.03.2025

Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի կողմից հայտարարված իրազեկման արշավի շրջանակներում Լոռու մարզպետ Արամ Ղազարյանի հանձնարարությամբ մարզպետի աշխատակազմի առողջապահության և սոցիալական ոլորտի հարցերի վարչության պետ Ռուզաննա Պողոսյանը, Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի Լոռու մասնաճյուղի տնօրեն Անժելա Հովհաննիսյանը Վանաձորի բժշկական կենտրոնում հանդիպում են ունեցել Լոռու մարզի մանկաբույժների, մանկական գինեկոլոգների, ուռուցքաբանների, ընտանեկան բժիշկների հետ:

Սպարապետ Վազգեն Սարգսյանը կդառնար 66 տարեկան

Սպարապետ Վազգեն Սարգսյանը կդառնար 66 տարեկան 05.03.2025

Հայաստանի Հանրապետության առաջին պաշտպանության նախարար, Հայաստանի Հանրապետության վարչապետ, Ազգային հերոս, պետական և քաղաքական գործիչ, Սպարապետ Վազգեն Սարգսյանն այսօր կդառնար 66 տարեկան։ Լոռու մարզպետի տեղակալ Գոռ Ասրյանը, Վանաձոր համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արկադի Փելեշյանը, Լոռու մարզպետի աշխատակազմի, համայնքապետարանի պատասխանատու պաշտոնյաներ, ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամներ, իրավապահ մարմինների, զինված ուժերի ներկայացուցիչներ, քաղաքացիներ հարգանքի տուրք են մատուցել Վազգեն Սարգսյանի հիշատակին և ծաղիկներ խոնարհել նրա արձանի մոտ:

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-11-24 12:53:19